Զելենսկին ասել է, թե բանակցություններում որն է Ուկրաինայի պատվիրակության գլխավոր խնդիրը
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այսօր կկայանան բանակցություններ։ Բանակցությունների նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ նպատակն «արդյունավետ երաշխիքներ» ստանալն է: Նա չի հստակեցրել, թե ինչ երաշխիքների մասին է խոսքը։
Զելենսկու հայտարարությամբ՝ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության խնդիրն է հասնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպմանը:
«Մեր պատվիրակության առջև հստակ խնդիր կա՝ անել ամեն ինչ, որպեսզի նախագահների հանդիպումը կայանա: Վստահ եմ, մարդիկ սպասում են դրան: Սա դժվար պատմություն է, դժվար ճանապարհ, բայց՝ անհրաժեշտ: Մեր նպատակն է, որ այս պայքարում, այս դժվարին բանակցային աշխատանքում Ուկրաինան ստանա անհրաժեշտ արդյունք՝ անհրաժեշտ մեզ համար, որ ունենանք նորմալ և արդյունավետ երաշխիքներ՝ խաղաղության, անվտանգության համար։ Եվ այնպես, որ ուկրաինացիները կարողանան ասել՝ սա աշխատում է, սրանք երաշխիքներ են»,- ասել է նա՝ Պուտինի հետ բանակցությունների հեռանկարի մասին:
Բելառուսում արդեն կայացել է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև հարաբերությունների կարգավորման հարցով բանակցությունների երեք փուլ։ Դրանց շնորհիվ 10-ից ավելի մարդասիրական միջանցքներ են աշխատել, կիրակի օրը տարհանվել է ավելի քան 5000 մարդ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը հրապարակել է այն 5 կետերը, որոնց կատարման դեպքում կկարգավորվեն Հայաստանի հետ հարաբերությունները
Բաքուն պատրաստ է բովանդակային, ինտենսիվ բանակցությունների Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ, եթ...
Պաշտպանության նախարարությունից հերքում են՝ ադրբեջանցիներն առաջ չեն եկել․ նոր մանրամասներ
Պաշտպանության նախարարությունից Auroranews-ի հետ զրույցում կտրականապես հերքեցին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների առաջխա...
Արցախից Ուկրաինա զինվորականներ չեն գնացել․ Ուկրաինայի ԳՇ հայտարարությունն ապատեղեկատվություն է
Ուկրաինայի Գլխավոր շտաբի հայտարարությունն առ այն, որ Արցախից Ուկրաինա զինվորականներ են ժամանում, բացարձակ ապատեղեկատվութ...
Խուճապ չկա, տարհանում չի իրականացվում․ թշնամին կրկին փորձում է վախեցնել Խրամորթի հայերին․ մանրամասներ
Խրամորթում այս պահին հանգիստ է։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տ...