ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսաստան իմ այցը պետք է բարձր մակարդակով ու հարուստ բովանդակությամբ ընթանա. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ապրիլին նախատեսված է իր այցը Ռուսաստսանի Դաշնություն։ 

«Մենք հիմա այդ այցի նախապատրաստական փուլում ենք։ Պետք է ամեն ինչ անել, որ այդ այցը բարձր մակարդակով ու հարուստ բովանդակությամբ ընթանա», - ասաց նա։ 

Անդրադառնալով Փարիզ իր այցին՝ վարչապետը նշեց, թե քննարկել են հարցերի լայն շրջանակ։ 

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում հանդիպում էր ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները կարևորել էին ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և 44-օրյա պատերազմից հետո ստորագրված եռակողմ հայտարարությունների իրականացումը: 

Նիկոլ Փաշինյանը Փարիզում ոչ ֆորմալ հադիպում էր ունեցել նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Անդրադարձ էր կատարվել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին: Վարչապետը ներկայացրել էր Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակն ու անթույլատրելի համարել Ադրբեջանի կողմից վերջին օրերին շարունակվող սադրիչ գործողությունները:

Քաղաքականություն