Հայկական կողմից ստացել ենք Հայաստանից Ռուսաստան տարանցիկ փոխադրում ապահովելու խնդրանք․ Ալիև
Մենք հայկական կողմից ստացել ենք Հայաստանից Ռուսաստան տարանցիկ փոխադրում ապահովելու խնդրանք։ Իլհամ Ալիևն այս հայտարարությունն արել է Դավոսում։
«Այսպիսով, մենք ունենք փաստացի և միակողմանիորեն բացված միջանցքներ։ Ճիշտ է, փոխադրումներն անցնում են Վրաստանով, բայց մի օր այդ երթուղին նույնպես կանցնի Հայաստանով։ Կգա այն օրը, երբ հայկական բեռները կանցնեն անմիջապես Ադրբեջանի տարածքով, և այդ օրը հեռու չէ», - ընդգծել է նա։
Ալիևը նաև նշել է, որ այսօր ադրբեջանա-հայ և թուրք-հայ մերձեցման գործընթացները զուգահեռ են ընթանում։։
«Եթե մենք չկարողանանք հասնել այն ամենին, ինչ ուզում ենք տարածաշրջանում, ապա չենք կարող ձգտել որևէ գլոբալ իրադարձության։ Այսօր ադրբեջանա-հայ և թուրք-հայ մերձեցման գործընթացները զուգահեռ են ընթանում։ Այս գործընթացները, անկասկած, կհանգեցնեն Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը», - ասել է Ալիևը։
Նմանատիպ հոդվածներ
Մրցանակը շնորհվել է ի նշանավորումն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության. Նազելի Բաղդասարյան
Այսօր հայտարարվեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արժանացել է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակին, որը մի...
ԱՄՆ-ն գրեթե ամբողջությամբ դուրս է բերել իր զորքերը Իրաքից
ԱՄՆ-ն ավարտել է իր զորքերի դուրսբերումը Իրաքի օբյեկտներից, բացառությամբ Քրդստանի տարածաշրջանի, հաղորդում է CNN-ը՝ հղում...
Բայրամովը և Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել․ մանրամասներ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել։ Նրանք քն...
Կանադան պատրաստվում է զորքեր ուղարկել Գրենլանդիա
Կանադան մշակել է զորքերի փոքր խումբ Գրենլանդիա ուղարկելու ծրագրեր՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ զորավարժություններին մասնակցե...