ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուս զինծառայողների մոտ են հայտնվել Ուկրաինայի ազգային գվարդիայի հրամանատարության գաղտնի փաստաթղթերը
Հատուկ ռազմական գործողության ընթացքում ռուս զինծառայողների մոտ են հայտնվել Ուկրաինայի ազգային գվարդիայի հրամանատարության գաղտնի փաստաթղթերը։ Այս փաստաթղթերը հաստատում են Կիևի ռեժիմի կողմից 2022 թվականի մարտին Դոնբասում հարձակողական գործողության գաղտնի նախապատրաստումը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ հատուկ ներկայացուցիչը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակում է Ուկրաինայի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-գնդապետ Նիկոլայ Բալանի 2022 թվականի հունվարի 22-ի գաղտնի հրամանի բնօրինակը։
Հրաման «Ուկրաինայի զինված ուժերի բրիգադի կազմում մարտական (հատուկ) առաջադրանքներ կատարելու համար 4-րդ օպերատիվ բրիգադի գումարտակային մարտավարական խմբի ուսուցում կազմակերպելու մասին։
Փաստաթուղթն ուղղված է Ուկրաինայի ազգային գվարդիայի հյուսիսային Կիևի, հարավային Օդեսայի և արևմտյան տարածքային վարչությունների ղեկավարներին։
Ուկրաինայի Ազգային գվարդիայի հրամանատարությանը փոխանցված հրամանը մանրամասնում է Դոնբասում այսպես կոչված «Համախմբված ուժերի գործողության» գոտում հարձակողական գործողությունների համար հարվածային խմբերից մեկին նախապատրաստելու ծրագիրը։
Փաստաթուղթը հաստատում է Ազգային գվարդիայի 4-րդ օպերատիվ բրիգադի գումարտակային-մարտավարական խմբի կազմակերպչական և կադրային կառուցվածքը, դրա համապարփակ աջակցության կազմակերպումը և վերաբաշխումը Ուկրաինայի 80-րդ առանձին օդային հարձակման բրիգադին։
«Ուզում եմ ընդգծել, որ 2016 թվականից Ուկրաինայի օդադեսանտային հարձակման զորքերի այս կազմավորումը վերապատրաստվում է ամերիկացի և բրիտանացի հրահանգիչների կողմից՝ Լվովում, «ՆԱՏՕ ստանդարտ» ուսումնական ծրագրերի շրջանակներում»,-նշում է ներկայացուցիչը։
Համաձայն հրամանի՝ Ազգային գվարդիայի հրամանատարի տեղակալին հանձնարարվել է փետրվարի 7-ից փետրվարի 28-ը կազմակերպել Ազգային գվարդիայի գումարտակային-մարտավարական խմբի մարտական համակարգումը Ուկրաինայի զինված ուժերի 80-րդ առանձին օդային հարձակման բրիգադի կազմում։
Մանրամասները՝ տեսանյութում