ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարտի 8-ին ինչ միջոցառում է եղել Երևանում՝ ի աջակցություն ՌԴ-ի․ քաղաքապետարանին ոչ ոք չի դիմել

Դեռ երեկվանից ռուսական լրատվամիջոցներում և համացանցում ակտիվ քննարկվում է մի տեսանյութը, որում նշվում է, թե Երևանում՝ ի աջակցություն Ռուսաստանի Դաշնության կազմակերվել է միջոցառում-ակցիա։ 

 

Տեսանյութին արձագանքել է  RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և թվիթերյան իր էջում այն հրապարակելով մակագրել․ 

 

«Իսկ Հայաստանում այսպես են շնորհավորել, պարզապես նայեք»,- գրել է Սիմոնյանը։ 

 

Ռուսական Առաջին ալիքն էլ պատրաստել է ռեպորտաժ, որում ներկայացնում է, որ կամավորները՝ ի աջակություն Ռուսաստանի,  Երևանում կարմիր լույսերի միջոցով պատկերել են 8 թվանշանը՝ որպես շնորհավորանք կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ, որից հետո թվանշանը վերածվել է  Z տառի, իսկ այս ամենը ուղեկցվել է ռուսական հայտնի «Катюша» երգի հնչյունների ներքո։ 

 

Auroranews-ը միջոցառման կազմակերպման և անցկացման վերաբերյալ կապ հաստատեց Երևանի քաղաքապետարան՝ հասկանալու, թե երբ միջոցառումը անցկացվել կամ ով է կազմակերպել։

 

«Մեզ ոչ ոք այդ հարցով չի դիմել, մենք որևէ դիմում չենք ստացել», - նշեցին քաղաքապետարանից։ 

 

Քաղաքապետարանից հայտնեցին, որ միջոցառման անցկացման համար սահմանված կարգ կա ու ըստ օրենքի՝  հանրային հավաքի դեպքում մինչև 100 մարդու և հանրային միջոցառման դեպքում մինչև 300 մարդու մասնակցության դեպքում կարող են կազմակերպել միջոցառում և չդիմել քաղաքապետարան։ 

 

 

 

 

 

Քաղաքականություն