Կտակ գրեք Ուկրաինա մեկնելուց առաջ. ինչ է խորհուրդ տալիս ԱՄՆ-ն` իր քաղաքացիներին
ԱՄՆ Պետդեպարտամենտը երեքշաբթի խորհուրդ է տվել ամերիկացիներին, ովքեր պատրաստվում են չնայելով Ուկրաինա մեկնելու արգելքին, այնուամենայնիվ մեկնել, նախապես ԴՆԹ-ի նմուշներ հանձնել, կտակ գրել և սիրելիների հետ քննարկել երեխայի խնամակալության հնարավոր խնդիրները:
«Մի՛ մեկնեք Ուկրաինա զինված հակամարտության և կորոնավիրուսի պատճառով: ԱՄՆ քաղաքացիները, որոնք այժմ էլ գտնվում են Ուկրաինայում, պետք է անհապաղ հեռանան ՝ օգտագործելով որևէ առևտրային կամ այլ մասնավոր ցամաքային փոխադրամիջոց», - ասվում է ԱՄՆ արտաքին գերատեսչության հայտարարության մեջ:
Նաև նշվում է, որ նրանք, ովքեր ցանկանում են գնալ Ուկրաինա, չնայած հորդորների, պետք է մի շարք քայլեր ձեռնարկեն, այդ թվում՝ կտակ կազմելը, երեխաների խնամակալության, կենդանիների խնամքի, գույքի և ակտիվների կառավարման պլանների քննարկումը սիրելիների հետ և հարազատներին կարևոր փաստաթղթերի, անձնական տվյալների փոխանցումը:
Բացի այդ, Ուկրաինա մեկնող ամերիկացիներին խորհուրդ է տրվում մշակել անվտանգության սեփական պլանը կամ խորհրդակցել համապատասխան կազմակերպության հետ։
Նմանատիպ հոդվածներ
Աստղաբաշխական թվեր՝ Մոսկվայից Երևան գալու համար. քաղաքացիներն ահազանգում են
Аuroranews.am-ը ահազանգ է ստացել մեր հայրենակիցներից այն մասին, որ Մոսկվայից Երևան վերադառնալու համար ստիպված են վ...
Ցորեն, ձեթ, մսամթերք. ի՞նչ կկատարվի Հայաստանի շուկայի հետ, եթե ՌԴ-ից և Ուկրաինայից ներկրումներ չիրականացվեն
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել` Ռուսաստանից արգելվել է հացահատիկային մշակաբույսերի արտահանումը ԵԱՏՄ երկրներ՝ Հա...
ՔԱՐՏԵԶ. Զրքերի դասավորությունն ու առաջխաղացումը` Ուկրաինայում
Հրապարակվել է քարտեզ, որում պատկերված է մարտի 6-ի դրությամբ զորքերի դասավորությունն ու առաջխաղացումը` Ուկրաինայում...
Երբ Մոսկվան կհարձակվի Ուկրաինայի մայրաքաղաքի վրա. ժամանակահատված է նշվում
Կիևի ուղղությամբ Ռուսաստանի զարմանալիորեն քաոսային հարձակման հետևանքով հազարավոր զինվորներ և հարյուրավոր մեքենաներ...