
Ուկրաինայում ՀՀ դեսպանը` Ուկրաինայում բնակվող հայերին տարհանելու հարցի մասին

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը ինտենսիվ կապի մեջ է այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիների հետ: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրուցում ասաց Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը։
«Մենք աշխատում ենք սովորական ռիթմով, ավելի ինտենսիվ և մշտական կապի մեջ ենք մեր քաղաքացիների հետ»-ասաց դեսպանը:
Իսկ թե քննարկվո՞ւմ է Ուկրաինայում բնակվող հայերին տարհանելու հարց՝ Կարապետյանը պատասխանեց.
«Այն դեպքերում, երբ մեզ դիմում են, մենք ուղղորդում ենք նրանց, հուշում, խորհուրդներ ենք տալիս՝ինչպես կարող են իրենց պահանջները բավարարել»:
Հիշեցնենք, որ այսօր իրավիճակը կտրուկ սրվել է ռուս-ուկրաինական սահմանին:ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վաղ առավոտյան հայտարարել է հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ Ուկրաինայի ողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել ու հայտարարել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին։