Ամեն ինչ անելու ենք, որ ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացի բոլոր կողմերը բավարարված լինեն․ Պուտին
Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում բավարար է։ Տարածաշրջանում անվտանգության պահպանման շուրջ հստակ պայմանավորվածություններ կան, սակայն դեռ առկա են մի շարք խնդիրներ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Թեպետ կան խնդիրներ, որոնք ընթացիկ են առաջանում, մենք, այնուամենայնիվ, բավարարված ենք, որ հասել ենք այն մակարդակին, որում այժմ գտնվում ենք։ Արդեն որոշակի պայմանավորվածություններ կան՝ վերաբերող ոչ միայն այնտեղ ապրող բոլոր մարդկանց անվտանգությանը, այլև առևտրատնտեսական կապերի զարգացմանը, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։
Գիտեմ, որ դեռ կան վեճեր, շատ անելիքներ, բայց մենք մեր կողմից ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ գործընթացը խաղաղ ընթանա, որպեսզի հասնենք նրան, որ գործընթացում ներգրավված բոլոր կողմերը բավարարված լինեն»,- ասել է ՌԴ նախագահը, ում խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։
Նմանատիպ հոդվածներ
Դոնեցկի խորհրդարանը միաձայն վավերացրեց ՌԴ-ի հետ բարեկամության և փոխօգնության պայմանագիրը
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական խորհուրդը օրենք է ընդունել Ռուսաստանի Դաշնության և ԴԺՀ-ի միջև Բարեկամության, համագո...
Զելենսկին ընդունում է բանակցություններ վարելու Պուտինի առաջարկը
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ բանակցություններ վարելու առաջարկը...
Բաքուն հիստերիայի մեջ է. ՌԴ ԱԳՆ֊ի օգտագործած «Արևելյան Հայաստան» անվանումը դուր չի եկել նրանց
Ադրբեջանին, մեղմ ասած, դուր չի եկել ՌԴ ԱԳՆ֊ի պաշտոնակական հաղորդագրության մեջ օգտագործված «Արևելյան Հայաստան» եզրո...
Զելենսկին ` Ռուսաստանի հետ լայնածավալ պատերազմ սկսելու հավանականության մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի հավատում, որ Ռուսաստանի հետ լայնածավալ պատերազմ սկսելու հավանականություն...