Զելենսկին ` Ռուսաստանի հետ լայնածավալ պատերազմ սկսելու հավանականության մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի հավատում, որ Ռուսաստանի հետ լայնածավալ պատերազմ սկսելու հավանականություն կա, սակայն այդ դեպքում պատրաստ կլինի ռազմական դրություն մտցնել ամբողջ երկրում։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին նա հայտարարել է Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։
Ուկրաինայի առաջնորդը նաև տեղեկացրել է, որ ստացել է ԱԳՆ-ից առաջարկ՝ խզելու դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։
«Ես կուսումնասիրեմ այն», - հավելել է Զելենսկին։
Հիշեցնենք, որ երկուշաբթի ուշ երեկոյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախության ճանաչման, ինչպես նաև նրանց հետ համակողմանի պայմանագրեր կնքելու մասին։
Նմանատիպ հոդվածներ
Դոնեցկի խորհրդարանը միաձայն վավերացրեց ՌԴ-ի հետ բարեկամության և փոխօգնության պայմանագիրը
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական խորհուրդը օրենք է ընդունել Ռուսաստանի Դաշնության և ԴԺՀ-ի միջև Բարեկամության, համագործակցո...
Զելենսկին ընդունում է բանակցություններ վարելու Պուտինի առաջարկը
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ բանակցություններ վարելու առաջարկը...
Բաքուն հիստերիայի մեջ է. ՌԴ ԱԳՆ֊ի օգտագործած «Արևելյան Հայաստան» անվանումը դուր չի եկել նրանց
Ադրբեջանին, մեղմ ասած, դուր չի եկել ՌԴ ԱԳՆ֊ի պաշտոնակական հաղորդագրության մեջ օգտագործված «Արևելյան Հայաստան» եզրույթը։...
Պուտինն ու Ալիևը վաղը հռչակագիր կստորագրեն,
Պուտինն ու Ալիևը վաղը հռչակագիր կստորագրեն, որը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կհասցնի դաշնակցային մակար...