Նման հայտարարություններով Արևմուտքը Ռուսաստանին ռազմական սցենարներ է առաջարկում. ՌԴ ԱԳ փոխնախարար
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Վերշինինը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում անհիմն և վտանգավոր է անվանել Ուկրաինայի վրա հարձակվելու Ռուսաստանի ենթադրյալ ծրագրերի մասին ակնարկները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա ընդգծել է, որ նման հայտարարություններով Արևմուտքը Ռուսաստանին ռազմական սցենարներ է առաջարկում։
Ավելի վաղ Politico-ն հայտարարել էր Ռուսաստանի՝ Ուկրաինա ենթադրյալ «ներխուժման» նոր ժամկետի մասին։ Ըստ խմբագրության աղբյուրների՝ դա կարող է տեղի ունենալ փետրվարի 20-ից հետո։ Մինչ այս, հղում անելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանը, հաղորդվում էր, որ «ներխուժումը» կսկսվի փետրվարի 16-ին։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով այս լուրերը, արևմտյան լրատվամիջոցներին առաջարկել է հրապարակել ռուսական «ներխուժումների» ժամանակացույցը։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հեռուստաուղերձի ժամանակ հայտարարեց Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հա...
Փաշինյանն ընդունել է Ռուսաստան այցելելու Պուտինի հրավերը. Կրեմլ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստան այցելելու Վլադիմիր Պուտինի հրավերը: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տա...
Ռուսաստանն ու Ադրբեջանը կխորացնեն ռազմական համագործակցությունը
Արդեն հայտնել էինք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են Ռուսաստանի և Ադ...
Ադրբեջանական կողմն է խախտել հրադադարը. Արցախի ՊԲ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ ՊԲ-ի ստորաբաժանումները փետրվարի 23-ին...