Ռուսաստանն ու Ադրբեջանը կխորացնեն ռազմական համագործակցությունը
Արդեն հայտնել էինք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության հռչակագիրը:
Երկու երկրների կողմից ստորագրված հռչակագրում նշվում է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը մտադիր են խորացնել ռազմական համագործակցությունը։
Փոխգործակցությունը ՌԴ–ի և Ադրբեջանի ԶՈւ–ների միջև ներառելու է օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների անցկացում, ինչպես նաև երկկողմանի ռազմական համագործակցության այլ ուղղությունների զարգացում։
Հռչակագիրը նախատեսում է փոխգործակցություն ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով համալրելու հարցերում, ինչպես նաև տվյալ ոլորտի այլ ուղղություններով։ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը ապագայի համար հսկայական հեռանկարներ է բացում։ Նրա խոսքով` այն դրական նշանակություն կունենա Ռուսաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության համար։
Իչպես արդեն հաղորդել էինք, այսօր Կրեմլում Պուտինն ու Ալիևը հանդիպում և առանձնազրույց են ունեցել` հռչակագրի ստորագրման և երկու երկրների համար դրա կարևորության մասին:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հեռուստաուղերձի ժամանակ հայտարարեց Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հա...
Ադրբեջանական կողմն է խախտել հրադադարը. Արցախի ՊԲ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ ՊԲ-ի ստորաբաժանումները փետրվարի 23-ին...
Եթե Ռուսաստանը գործողություն չսկսեր Ուկրաինայում, ապա ավելի մեծ ռիսկերի կբախվեր. Պուտին
Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությունը հարկադրված քայլ էր Ռուսաստանի համար, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս...
Փաշինյանն ընդունել է Ռուսաստան այցելելու Պուտինի հրավերը. Կրեմլ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստան այցելելու Վլադիմիր Պուտինի հրավերը: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տա...