Ուկրաինան և Թուրքիան քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սև և Ազովի ծովերում առկա սպառնալիքները, ինչպես նաև երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը:
«Բովանդակալից զրույց թուրք գործընկեր և ընկեր Չավուշօղլուի հետ՝ ՌԴ-ի կողմից ստեղծված անվտանգության ճգնաժամի և Ազովի ու Սև ծովերի սպառնալիքների, լարվածության նվազեցման դիվանագիտական ուղիների վերաբերյալ։ Ողջունում եմ Անկարայի ակտիվ ջանքերը։ Քննարկել ենք Ուկրաինայի և Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը», – գրել է Կուլեբան Twitter-ի իր էջում։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահի մամուլի քարտուղարը պարզաբանել է Արայիկ Հարությունյանի մոտալուտ հրաժարականի մասին շրջանառվող լուրերը
Այսօր մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Արցախում քաղաքական վերադասավորումների ակտիվ փուլ է սկսվել: Գործ...
Պուտինը՝ 3-րդ համաշխարհային պատերազմի մասին
Երրորդ համաշխարհային պետերազմը կարող է լինել այսօրվա քաղաքակրթության վերջը: Նման գնահատականով է հանդես եկել ՌԴ նախագահ Վ...
Զելենսկին կոչ է արել ապացուցել, որ Ռուսաստանը փետրվարի 16-ին «կհարձակվի» Ուկրաինայի վրա
ՌԻԱ Նովոստի-ն հայտնում է, որ Զելենսկին կոչ է արել ապացուցել, որ Ռուսաստանը փետրվարի 16-ին «կհարձակվի» Ուկրաինայի վրա&nbs...
Թուրքիայի ԱԳՆ-ն կոչով դիմել է իր քաղաքացիներին
Թուրքիայի ԱԳ նախարարությունը իր քաղաքացիներին ուղղված կոչով է հանդես եկել ու հորդորել է զերծ մնալ Ուկրաինայի արևելյան հա...