Տաշիր-Սարատովկա ճանապարհին մեքենաներ են բախվել․ վարորդներից մեկը հոսպիտալացվել է
Փետրվարի 12-ին, ժամը 21:19-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր-Սարատովկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սարատովկա գյուղի սկզբնամասում բախվել են «GAZ-24» (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1976 թ․) և «VAZ-2115» մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «VAZ-2115» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Տաշիրի ԲԿ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել հովացման և ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ պետք է անել երկրաշարժի ժամանակ
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ: ԱԻՆ սեյսմիկ ծառայության մշակած ուղեցույցը․ – Հիշեք‚ որ նույնիսկ ավերիչ երկրաշարժի դեպ...
Հրդեհ Հաղթանակ թաղամասում. կա զոհ և մեկ տուժած
Փետրվարի 13-ին, ժամը 01։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հաղթան...
Երևանում ուժեղացված ծառայության ժամանակ հայտնաբերվել է զենք և թմրանյութ
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ այսօր Երևան քաղաքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացվել է ուժեղաց...
Սոչիում մահացած են գտել Ռեփեր RicoSun-ին
Սոչիում գտնվող վարձակալած բնակարանում մահացած են հայտնաբերել ռեփեր Վլադիմիր Բոգդանովին, որը հայտնի է որպես RicoSun: Այս...