«Ռոմա»-ի հինգ խաղացող ծրագրում է հեռանալ ակումբից․ նրանց թվում է Մխիթարյանը

«Ռոմայի» հինգ խաղացող ծրագրում է հեռանալ ակումբից այս ամառ։ Այս մասին հաղորդում են Football Italia-ն և Corriere dello Sport-ը: Այդ ֆուտբոլիստներն են Ջորդան Վերետուն, Ռոջեր Իբանեսը, Մատիաս Վինան, Հենրիխ Մխիթարյանը և Նիկոլո Զանիոլոն:

 

Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ Մոուրինյուն ծրագրում է 83 միլիոն ֆունտ սթեռլինգ ծախսել առաջիկա ամառ՝ վերը նշված խաղացողներին փոխարինելու համար: Նրա ցուցակում են «Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջական, «Ֆեյենորդի» աստղ Մարկոս ​​Սենեսին և Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» խաղացող Ֆիլիպ Կոստիչը։

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռոմայի» խաղացողներին դուր չի եկել այն, որ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի խոսքերը հայտնվել են մամուլում: Corriere dello Sport-ը հրապարակել էր պորտուգալացու խոսքերը Իտալիայի գավաթի 1/4 եզրափակչում «Ինտերից» կրած պարտությունից հետո. պորտուգալացին ֆուտբոլիստներին անվանել էր վախկոտներ և ասել էր, որ նրանք չունենք տղամարդկություն:

 

Ընդհանուր առմամբ, «Ռոմայում» իրավիճակը բնութագրվում է որպես անկայուն, որոշ խաղացողներ դժգոհ են և՛ Մոուրինյուից, և՛ ղեկավարությունից ու պատրաստ են հեռանալ թիմից։