Ավարտվեց ծանրամարտի Հայաստանի առաջնությունը․ ո՞վ է գերծանր քաշային կարգի հաղթողը

Ավարտվեց ծանրամարտի Հայաստանի առաջնությունը։ Մրցումների վերջին օրը գերծանր քաշային կարգում հաղթող է դարձել Վարազդատ Լալայանը, որը շրջանցել է օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ Գոռ Մինասյանին և Սիմոն Մարտիրոսյանին։

 

Ծանրամարտի Հայաստանի առաջնությունը այս անգամ անցավ անհամեմատ հետաքրքիր պայքարում։ Իհարկե նկատի ունենք այն քաշային կարգերը, որոնցում հայ ծանրորդները մրցունակ են միջազգային խոշոր մրցումներում։ Միևնույն ժամանակ երիտասարդների առաջխաղացումը մյուս քաշային կարգերում նույնպես ուշադրության կենտրոնում էր։

 

Քանի որ Փարիզի 2024 թվականի օլիմպիական խաղերում տղամարդկանց և կանաց մրցումններում հաղթողները որոշվելու են հինգ քաշային կարգերում, մեր հավաքական թիմերում ներկայումս ամենամեծ ուշադրությունը այդ քաշային կարգերի վրա է։

 

Մրցումները վերջին օրը հայ անվանի երեք ծանրորդները մրցեցին իրար դեմ։ Գերծանր քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճեց աշխարհի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը, որը երկամարտի արդյունքով շրջանցեց օլիմպիական խաղերի փոխչեմպիոններ Գոռ Մինասյանին և Սիմոն Մարտիրոսյանին։ Վերջինը փոխել է իր քաշային կարգը և հանդես է գալու արդեն գերծանր քաշային կարգում։

 

Տղամարդկանց մրցումներում հանրապետության չեմպիոնի կոչումը ըստ քաշային կարգի նվաճեցին՝ Մացիկ Հակոբյանը (55կգ), Անդրանիկ Պապեյանը (61կգ), Գոռ Սահակյանը (67կգ), Արմեն Գրիգորյանը (73կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81կգ), Հակոբ Մկրտչյանը (89կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96կգ), Արսեն Մարտիրոսյանը (102կգ), Սամվել Գասպարյանը (109 կգ)։ Տղամարդկանց Հայաստանի առաջնությանն ընդհանուր առմամբ 130 ծանրորդ էր մասնակցում 10 քաշային կարգերում:

 

Քաղաքականություն