Կստուգվեն գեղասահորդուհի Վալիևային շրջապատող մարդիկ․ Reuters

Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) կստուգի ռուս գեղասահորդուհի Կամիլա Վալիևային շրջապատող մարդկանց։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

 

Հակադոպինգային կազմակերպության հետաքննական ստորաբաժանումը վարույթ կսկսի մարզիչների, բժիշկների և 15-ամյա մարզիկին շրջապատող այլ չափահասների դեմ, Reuters-ին հայտնել է WADA-ն: Ավելի վաղ Վալիևայի անձնակազմի դեմ հետաքննությունը սկսել էր Ռուսաստանի հակադոպինգային գործակալությունը (RUSADA):

 

Ուրբաթ օրը Դոպինգ թեստավորման միջազգային գործակալությունը հայտնել է, որ Պեկինի օլիմպիական գեղասահքի թիմային մրցաշարի մրցանակաբաշխությունը հետաձգվել է Վալիևայի դոպինգ թեստի դրական արդյունքի պատճառով։ Փետրվարի 8-ին RUSADA-ն ժամանակավոր կասեցում է կիրառել չմշկորդուհու նկատմամբ: WADA-ն, Միջազգային օլիմպիական կոմիտեն և չմշկասահքի միջազգային միությունը բողոքներ են ներկայացրել Մարզական արբիտրաժային դատարան (CAS)՝ ընդդեմ RUSADA-ի կարգապահական կոմիտեի՝ ժամանակավոր կասեցումը վերացնելու որոշման դեմ։

 

Գործի վերաբերյալ լսումները կսկսվեն փետրվարի 13-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 15:30-ին, իսկ CAS այցելող հանձնաժողովի որոշումը կողմերին կհաղորդվի փետրվարի 14-ի կեսօրից հետո:

 

Քաղաքականություն

Պատահարներ