«Մենք Ուկրաինայում պատրաստ ենք ամենավատ սցենարին»․ Կլիչկո
Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն Ուկրաինայի հետ համերաշխության կոչ է արել: Այդ մասին գրում է Deutsche Welle-ն:
«Մենք Ուկրաինայում պատրաստ ենք ամենավատ սցենարին, այժմ աշխարհը պետք է աջակցություն ցուցաբերի»,-հայտարարել է քաղաքական գործիչը գերմանական Welt am Sonntag պարբերականին տված հարցազրույցում:
Կլիչկոյի խոսքով՝ Վլադիմիր Պուտինը ձգտում է համաշխարհային ազդեցություն ձեռք բերել, եւ Արեւմուտքը պետք է իմանա, որ Ուկրաինայից հետո Բալթյան երկրներն են հերթում: «Մենք միայն սկիզբն ենք»,-հայտարարել է Կիեւի քաղաքապետը:
«Եթե Օլաֆ Շոլցը եւ մյուս պետական առաջնորդները խոսեն Պուտինի հետ, նրանք պետք է հստակ հասկացնեն նրան, որ մեր երկիրը պայքարելու է հարձակման դեմ, եւ դա կունենա շատ լուրջ հետեւանքներ»,-ընդգծել է Կլիչկոն:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահի մամուլի քարտուղարը պարզաբանել է Արայիկ Հարությունյանի մոտալուտ հրաժարականի մասին շրջանառվող լուրերը
Այսօր մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Արցախում քաղաքական վերադասավորումների ակտիվ փուլ է սկսվել: Գործ...
Պուտինը՝ 3-րդ համաշխարհային պատերազմի մասին
Երրորդ համաշխարհային պետերազմը կարող է լինել այսօրվա քաղաքակրթության վերջը: Նման գնահատականով է հանդես եկել ՌԴ նախագահ Վ...
Զելենսկին կոչ է արել ապացուցել, որ Ռուսաստանը փետրվարի 16-ին «կհարձակվի» Ուկրաինայի վրա
ՌԻԱ Նովոստի-ն հայտնում է, որ Զելենսկին կոչ է արել ապացուցել, որ Ռուսաստանը փետրվարի 16-ին «կհարձակվի» Ուկրաինայի վրա&nbs...
Թուրքիայի ԱԳՆ-ն կոչով դիմել է իր քաղաքացիներին
Թուրքիայի ԱԳ նախարարությունը իր քաղաքացիներին ուղղված կոչով է հանդես եկել ու հորդորել է զերծ մնալ Ուկրաինայի արևելյան հա...