Ողբերգական դեպք Արարատի մարզում. «Բելովո» անձեռոցիկի գործարանում հայտնաբերվել է կիսով չափ այրված տղամարդու դի. Shamshyan. com

Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ հետաքննիչ  Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 7-ին Արարատի  մարզում տեղի ունեցած  տղամարդու մահվան փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը առավոտյան ոստիկանության Սրտաշատի բաժին ահազանգ է ստացվել Արարատի մարզի բնակիչ Արմեն Գ.-ից, ով հայտնել է, որ Վերին Արտաշատ գյուղի  «Բելովո»  անձեռոցիկի գործարանի պահակատանը դի կա:

Ոստիկանները նշված գործարանի պահակատանը դեմքով դեպի էլեկտրական ջեռուցիչի վրա ընկած, մարմինը կիսով չափ այրված վիճաում հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ, 67-ամյա Լևոն Շ.-ի դին:

Դատաբժշկի նախնական  հայտնածի՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն

Պատահարներ