Երկրաշարժ Հայաստանում. Շիրակի մարզի մի քանի գյուղեր հոսանքազրկվել են
Քիչ առաջ Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել, որի ցնցումները զգացվել են նաև Երևանում:
Ժամը 22:25 ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:
Ըստ Shamshyan.com-ի՝ Շիրակի մարզի մի քանի գյուղեր էլ հոսանքազրկվել են: Հոսանքազրկումներ են եղել նաև Գյումրիի որոշ թաղամասերում։ Քաղաքացիները վախից դուրս են եկել շենքերից։
Նմանատիպ հոդվածներ
Դեղին կամ ժանգագույն խմելու ջուր. երկրաշարժի հետևանքները՝ Ալավերդիում
Ալավերդու բազմաբնակարան շենքերում խմելու ջուրն այսօր դեղին կամ ժանգագույն է եղել։ Այս մասին հայտնում է «Անկյուն+3» ՀԸ-ն:...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ավտովթար Կոտայքի մարզում. 5 մարդ տեղում մահացել է. Shamshyan. com
Փետրվարի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում, Արզնու խճուղում՝...
Երկրաշարժ է գրանցվել նաև Վրաստանի հարավում
Վրաստանում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել երկրի հարավում՝ Սամեբա գյուղից ոչ հեռու: Այս մասին հայտնում է Новост...
Պայթյուն Ֆրանսիայի հարավում. զոհերի թվում երեխաներ կան
Այս գիշեր պայթյուն է տեղի ունեցել Ֆրանսիայի հարավում մթերային խանութներից մեկում, ինչի հետևանքով 7 մարդ մահացել է, գրում...