Կրակոց Երևանում. Կիլիկիայից հիվանդանոց է տեղափոխվել քրեական աշխարհում հայտնի Արտյոմ Կանևսկոյի ընկերը. Shamshyan. com

Այսօր՝ փետրվարի 9-ին, կրակոց է հնչել Երևանում: Ժամը 16:30–ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է  ստացվել, որ «ձախ սրունքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել  մի քաղաքացի: 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, ոստիկաններն ու քննիչները  պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 47-ամյա  Վարդան Գևորգյանն է, ով ըստ բժիշկների, այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: 

 

Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի և  ոստիկանության Մալաթիայի   բաժնի պետ Ա. Մելոյանի գլխավորությամբ պարզել են, որ Վ. Գևորգյանը հիվանդանոց է տեղափոխվել Կիլիկիա թաղամասի Ադանայի փողոցի թիվ 23 հասցեի մոտից: 

 

Արդեն տեղում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են գազային ատրճանակի 1 հատ պարկուճ: 

 

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Կիլիկիայում հայտնի «Կոդո»  մականվամբ Արման  Գևորգյանի եղբայրն է, ովքեր թաղամասում բնութագրվում են դրական, միշտ սատար են կանգնել սոցիալապես անապահով վիճակում գտնվող մարդկանց: Վիրավորը նաև քրեական  աշխարհում հայտնի,  վերջերս «Բարի կամքի դեսպան» կոչմանն արժանացած  Արտյոմ Հարությունովի (Կանևսկոյի Արտյոմ)  ընկերն է: 

 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն

Պատահարներ