Արտակարգ դեպք Երևանում. պարեկները ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 7 տարեկան տղային տեղափոխել են հիվանդանոց. Shamshyan .com

Փետրվարի 6-ին,  արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը գրում է, որ պարեկները կանգնեցրել են ավտոմեքենան և պարզել, որ վարորդի գրկում կա նաև երեխա: Վաշտի հրամանատարը տեղեկացնում է  գումարտակի հրամանատարին, որ վարորդի գրկում երեխա կա, ինչից հետո  Վ. Վաթյանն ու Հ. Նազարյանը  կանգնեցնում են ավտոմեքենան Աշոտ Հովհաննիսյան փողոցում: Տեղում պարզվում է, որ վարորդի գրկի երեխան  գտնվում է անգիտակից,  ծայրահեղ  ծանր վիճակում: Պարեկները առանց հապաղելու իրենց  ծառայողական ավտոմեքենայով  7-ամյա տղա  երեխային տեղափոխում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  բժշկական կենտրոն, որտեղ էլ  բժիշկները՝ հավատարիմ Հիպոկրատին տված երդմանը, հրաշք են գործում: Նրանց հաջողվում է փրկել երեխայի կյանքը:

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան տեղափոխվում էր Ջրվեժ թաղամասից, որտեղ նրա մոտ նկատել էին թունավորում և դա եղել է  գազաբալոնից արտանետված շմոլ գազից: Կատարվածի մասին նաև տեղեկացվել է Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Քաղաքականություն

Պատահարներ