Արմավիրի բանտում մահափորձ կատարողը Երևանում առանձնակի դաժանությամբ սպանել է ծաղկի սրահի վրացի աշխատակցին. Shamshyan .com

Փետրվարի  6-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կարանտինային մասնաշենքի 3-րդ խցում պահվող, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից երկամսյա կալանքի ենթարկված կալանավոր, Երևանի բնակիչ, 30-ամյա Արման Հարությունյանը, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նույն մասնաշենքում տեղադրված հեռախոսակապից օգտվելու պատրվակով խնդրել է  քրեակատարողական հիմնարկի անվտանգության  ապահովման  բաժնի աշխատակցին, ով կոչումով կապիտան է, դուրս բերել իրեն խցից, որպեսզի զանգահարի: 

 

Կապիտանը  ընդառաջել է Ա. Հարությունյանի խնդրանքին և նրան դուրս բերել խցից ու մինչ  հեռախոսին հասնելը Ա. Հարությունյանը նախապես խցից իր հետ վերցած մետաղյա ծակող առարկայով հարձակվել է  կապիտանի  վրա և թիկունքից հարվածել նրա գլխին, ապա բռունցքներով սկսել է հարվածներ հասցնել նրա մարմնի տարբեր մասերին, այնուհետև ձեռքերով սեղմել է պարանոցի հատվածը, փորձելով խեղդամահ անել: 

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, բարեբախտաբար, ստահակը հանցանքը ավարտին չի հասցրել, քանի որ քրեակատարողական հիմնարկի ծառայողները օպերատիվ գործողությունների արդյունքում կանխել են  ճիվաղի կողմից նախապես պլանավորած  հանցագործությունը: 

 

Փաստի առթիվ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 

 

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, իսկ կալանավորված Ա. Հարությունյանը օրեր առաջ Երևանի կենտրոնում առանձնակի դաժանությամբ  դանակի բազմաթիվ հարվածներով սպանել էր ծաղկի սրահի աշխատակցին:

 

Ըստ կայքի՝ երբ ոստիկանները նրան հայտնաբերել ու ձերբակալել էին, նա ասել էր. «Ափսոս, շուտ բռնեցիք ինձ, քանի որ դեռ ունեի պլաններ, որ մի քանի հոգու էլ պիտի խփեի»։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/02/08/1206596/

 

Մանրամասները՝ կայքում:

 

Քաղաքականություն

Պատահարներ