Մեքենան հայտնվել է գնացքի տակ. Թուրքիա
Անկարայում բեռնատար գնացքը բախվել է մարդատար մեքենային` այն քարշ տալով 300 մետր։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ–ները` վկայակոչելով CNNTürk-ը, միջադեպի հետևանքով մահացել է ավտոմեքենայի ուղևորներից մեկը, իսկ վարորդը և մյուս ուղևորը տուժել են: Թեթև վնասվածքներ է ստացել գնացքի մեքենավարը։
Վթարը տեղի է ունեցել Թուրքիայի մայրաքաղաքի Պոլաթլի շրջանում։ Պատճառը, ըստ նախնական տվյալների, ուղեփակոցի անսարքությունն է եղել։
Դեպքի առթիվ քննություն է տարվում։
Նմանատիպ հոդվածներ
Վարանդա-Շուշի ճանապարհի շինարար բանվորներին տեղափոխող ավտոբուսը վթարվել է. 18 վիրավոր կա
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Ադրբեջանում: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է 18 բանվոր, որոնցից 1...
Հազարավոր մարդիկ մնացել են առանց գազի. Թբիլիսի
Շուրջ 3,4 հազար բաժանորդներ Թբիլիսիում առանց բնական գազի են մնացել գազատարի վնասվելու պատճառով: Այդ մասին հաղորդել...
Գյումրիում մեքենա է այրվել. Mercedes-ը բախվել է պատին ու վառվել
Փետրվարի 8-ին՝ ժամը 03:55-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գարեգի...
Նախկին դատախազը կապվել է մարդասպանների բանդայի հետ և պատվիրել սպանել քրոջ ամուսնուն. ՌԴ
Դատարանը Վլադիկավկազի նախկին դատախազ Օլգա Շվեցովային դատապարտեց 12 տարվա ազատազրկման: Շվեցովան պատվիրել էր սպանել...