Նախկին դատախազը կապվել է մարդասպանների բանդայի հետ և պատվիրել սպանել քրոջ ամուսնուն. ՌԴ
Դատարանը Վլադիկավկազի նախկին դատախազ Օլգա Շվեցովային դատապարտեց 12 տարվա ազատազրկման: Շվեցովան պատվիրել էր սպանել իր քրոջ նախկին ամուսնուն։ Այս մասին գրում են ռուսական լրատվականներն ու թելեգրամյան ալիքները:
Ըստ ՌԴ Քննչական կոմիտեի՝ 2012 թվականին Շվեցովան անձամբ խնդրել է Ռուսաստանի Դաշնության ամենահայտնի մարդասպան խմբավորման ղեկավար Ասլան Գագիևին (Ջակո) «հեռացնել» քննիչ Ալեքսանդր Լեոնովին: Նախկին դատախազը պատվիրել է սպանությունը, քանի որ քննիչ Լեոնովը ցանկացել է ամուսնալուծվել է իր հղի քրոջից: Նախկին ամուսինները ունեցել են խոշոր ունեցվածք, ինչ պետք է կիսվեր դատական կարգով։ Քննիչի նախկին կինը, պարզվել է, բազմիցս սպառնացել է ամուսնուն, սակայն Լեոնովը ուշադրություն չի դարձրել և չի դիմել ոստիկանություն։ Շատ չանցած քննիչին հայտնաբերել են մահացած` իր տան բակում:
2019 թվականի դեկտեմբերին Շվեցովային կալանավորել են և մեղադրանք առաջադրել։ Նա չի ընդունում իր մեղքը։ Ջեկոն այժմ ձերբակալված է։ Մարդասպանների հանցախմբի ղեկավարին սպառնում է ցմահ ազատազրկում. Ասլան Գագիևի խմբին է վերագրվում 60 մարդու սպանությունը, այդ թվում՝ ոստիկանների, պաշտոնյաների և գործարարների։ Բանդայի զոհերից մեկը Հյուսիսային Օսիայի փոխվարչապետ Կազբեկ Պագիևն է։
Նմանատիպ հոդվածներ
Վարանդա-Շուշի ճանապարհի շինարար բանվորներին տեղափոխող ավտոբուսը վթարվել է. 18 վիրավոր կա
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Ադրբեջանում: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է 18 բանվոր, որոնցից 1...
258 համարի ավտոբուսում գրպանահատը բացահայտ բջջային է հափշտակել
Հալաբյան փողոցի 39-ամյա բնակիչը 258 երթուղու ավտոբուսում մի ուղևորուհու գրպանից բացահայտ հափշտակել էր բջջային հեռա...
Հազարավոր մարդիկ մնացել են առանց գազի. Թբիլիսի
Շուրջ 3,4 հազար բաժանորդներ Թբիլիսիում առանց բնական գազի են մնացել գազատարի վնասվելու պատճառով: Այդ մասին հաղորդել...
Մեքենան հայտնվել է գնացքի տակ. Թուրքիա
Անկարայում բեռնատար գնացքը բախվել է մարդատար մեքենային` այն քարշ տալով 300 մետր։ Ինչպես հաղորդում են ադրբեջան...