Գյումրիում մեքենա է այրվել. Mercedes-ը բախվել է պատին ու վառվել
Փետրվարի 8-ին՝ ժամը 03:55-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում այրվում է ավտոմեքենա:
ԱԻՆ լրատվական բաժնի փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Մերսեդես Բենս W140» (վարորդ՝ Կ․ Կ․, ծնված 2001 թ.) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել պատին և բռնկվել։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:07-ին, մարվել՝ 04:39-ին:
Այրվել են ավտոմեքենայի սրահը, շարժիչի հատվածը և արտաքին մասը (մասնակի)։
Նմանատիպ հոդվածներ
Վարանդա-Շուշի ճանապարհի շինարար բանվորներին տեղափոխող ավտոբուսը վթարվել է. 18 վիրավոր կա
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Ադրբեջանում: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է 18 բանվոր, որոնցից 1...
Հազարավոր մարդիկ մնացել են առանց գազի. Թբիլիսի
Շուրջ 3,4 հազար բաժանորդներ Թբիլիսիում առանց բնական գազի են մնացել գազատարի վնասվելու պատճառով: Այդ մասին հաղորդել...
Մեքենան հայտնվել է գնացքի տակ. Թուրքիա
Անկարայում բեռնատար գնացքը բախվել է մարդատար մեքենային` այն քարշ տալով 300 մետր։ Ինչպես հաղորդում են ադրբեջան...
Նախկին դատախազը կապվել է մարդասպանների բանդայի հետ և պատվիրել սպանել քրոջ ամուսնուն. ՌԴ
Դատարանը Վլադիկավկազի նախկին դատախազ Օլգա Շվեցովային դատապարտեց 12 տարվա ազատազրկման: Շվեցովան պատվիրել էր սպանել...