Ողբերգական դեպք Արարատում. տղամարդը բարձրությունից վայր է ընկել և մահացել
Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ավագ քննիչ Ա. Բաբայանի կողմից հարուցվել է քրեական գործ հունվարի 11–ին Մասիս քաղաքում տեղի ունեցած մահվան ելքով դժբախտ պատահարի փաստով:
Այդ օրը՝ ժամը 13:50–ի սահմաններում հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանները և պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Մասիս քաղաքի բնակիչ, 57-ամյա Միքայել Ավագյանն էր, ով փետրվարի 1-ին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Ոստիկանները պարզել են, որ Մ Ավագյանը հունվարի 11-ին՝ ժամը 12:40 –ի սահմաններում, Մասիս քաղաքի Երևանյան փողոցի 73 հասցեում գտնվող թիվ 5 ավագ դպրոցի քանդման ենթակա սպորտդահլիճում բարձրության վրա աշխատանքներ կատարելիս պատահաբար վայր է ընկել: Կայքի տեղեկություններով՝ մահացած Մ. Ավագյանն աշխատում էր «ՖԼԱԳՇԻՆ» ՍՊԸ-ում՝ որպես բանվոր:
Նմանատիպ հոդվածներ
«Ափսոս, շուտ բռնեցիք, դեռ մի քանի հոգու էլ պիտի խփեի»․ Երևանում աղմկահարույց սպանություն կատարող տղամարդու խոսքերը
Երեկ՝ փետրվարի 1-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկն արձանագրել է ընտանիքի 5 անդամների կյանքը խլած ողբերգական ավտովթարի պահը
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է երեկ՝ փետրվարի 20–ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի սկզբնամասում...
Արտակարգ իրավիճակ. մեծ թվով ավտոմեքենաներ մնացել են մերկասառույց ճանապարհին
Այսօր՝ փետրվարի 4-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վայոց Ձորի մարզում: Առավոտյան գրեթե 3 ժամից ավելի Երևան-Մեղրի ավտոճան...
Առուշանյանի հայրը՝ իրենց պատկանող մեքենան դիտավորությամբ ոչնչացնելու դեպքի մասին
Ինչպես ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, Երեւանում հունվարի 26-ին գույքի՝ դիտավորությամբ ոչնչացման դեպք է տե...