Առուշանյանի հայրը՝ իրենց պատկանող մեքենան դիտավորությամբ ոչնչացնելու դեպքի մասին
Ինչպես ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, Երեւանում հունվարի 26-ին գույքի՝ դիտավորությամբ ոչնչացման դեպք է տեղի ունեցել։
Ոստիկանները պարզել էին, որ նույն օրը, ժամը 04։30-ի սահմաններում անհայտ անձը պայթուցիկ առարկայի միջոցով դիտավորությամբ վնասել է Արտաշատի խճուղու 57/1 հասցեում կայանված «ԱՄՄ-ԱՆՆ» 2278 ասֆալտահարթիչը։
Մամուլում շրջանառվում էր այն տեղեկությունը, որ նշված ասֆալտահարթիչը պատկանում է Գորիսի քաղաքապետ, կալանավորված Առուշ Առուշանյանի ընտանիքին։ Hraparak.am-ը կապ հաստատեց Առուշ Առուշանյանի հոր՝ Գագիկ Առուշանյանի հետ, պարզելու համար՝ ի՞նչ մանրամասներ է իրենց հայտնի, ու՞մ են կասկածում։
Առուշանյանը հայտնեց, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում․ «Տվյալ մեքենան մեր ընտանիքին չի պատկանում, հետևաբար՝ դեպքի մասին մանրամասներ, առավելևս՝ կասկածյալների վերաբերյալ տեղեկություններ չեմ կարող հայտնել»։
Նմանատիպ հոդվածներ
«Ափսոս, շուտ բռնեցիք, դեռ մի քանի հոգու էլ պիտի խփեի»․ Երևանում աղմկահարույց սպանություն կատարող տղամարդու խոսքերը
Երեկ՝ փետրվարի 1-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկն արձանագրել է ընտանիքի 5 անդամների կյանքը խլած ողբերգական ավտովթարի պահը
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է երեկ՝ փետրվարի 20–ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի սկզբնամասում...
Արտակարգ իրավիճակ. մեծ թվով ավտոմեքենաներ մնացել են մերկասառույց ճանապարհին
Այսօր՝ փետրվարի 4-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վայոց Ձորի մարզում: Առավոտյան գրեթե 3 ժամից ավելի Երևան-Մեղրի ավտոճան...
Ողբերգական դեպք Արարատում. տղամարդը բարձրությունից վայր է ընկել և մահացել
Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ավագ քննիչ Ա. Բաբայանի կողմից &n...