Բելգիայի պետական ծառայողները աշխատանքից «անջատվելու» իրավունք են ստացել
Բելգիայի պետական ծառայողները ոչ աշխատանքային ժամերին այլեւս կարող են չպատասխանել էլեկտրոնային նամակներին կամ հեռախոսազանգերին այն բանից հետո, երբ երկիրը աշխատողներին «անջատվելու» իրավունք է առաջարկել։
Ինչպես փոխանցում է The Guardian-ը, օրենքը, որն ուժի մեջ է մտել երեքշաբթի, նշանակում է, որ 65 000 դաշնային պաշտոնյա կարող է անհասանելի լինել սովորական աշխատանքային օրվա ավարտին, եթե չկան «բացառիկ» պատճառներ: Կան նաեւ այս իրավունքը մասնավոր հատվածի աշխատողների վրա տարածելու կառավարական ծրագրեր՝ չնայած որոշ բիզնես խմբերի դիմակայությանը:
Ըստ լրատվամիջոցի՝ Բելգիայի պետական կառավարման նախարար Պետրա Դե Սուտերը ասել է, որ օրենքը անհրաժեշտ է այն մարդկանց մշակույթի դեմ պայքարելու համար, ովքեր կարծում են, որ իրենք միշտ պետք է հասանելի լինեն:
Ասում են, թե այս ընկալումը սրվում է Covid-ի համավարակի ժամանակ տնից աշխատելու անհրաժեշտության պատճառով, ինչը, հավանաբար, կհանգեցնի մարդկանց սովորությունների անդառնալի փոփոխությունների: Հեռավար աշխատանքի մասին վերջին հարցման ժամանակ հինգ բելգիացիներից չորսը (84%), որոնց 40%-ը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել, ասել են, որ համավարակից հետո կցանկանային շարունակել շաբաթական երկու կամ ավելի օր տնից աշխատել: Առանց «անջատվելու» իրավունքի աշխատելու դեպքում, ըստ Դե Սութերի, «արդյունքը կլինի սթրեսը եւ հյուծվելը, եւ դա այսօրվա իրական հիվանդությունն է»: Դաշնային կառավարությունը ուսումնասիրում է նաեւ քառօրյա՝ 38-40 ժամ աշխատանքային շաբաթվա առաջարկը՝ հաստիքային աշխատողների համար, ինչը նշանակում է ավելի երկար աշխատանքային օր, բայց երեք հանգստյան օր:
Նմանատիպ հոդվածներ
Նոր ահազանգ, ուշագրավ մանրամասներ՝ Կապանի զորամասում տեղի ունեցածից
Auroranews-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Կապանի զորամասից անհետացած Վլե Ֆերոյանի ծառայության վերաբերյալ։ Զորա...
Կանցնե՞նք հեռավար ուսուցման․ ԱՆ-ից մանրամասնում են
Հայաստանում սուր շնչառական հիվանդությունների շրջանը դեռևս շարունակվում է, կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվն էլ մ...
Էլեկտրաէներգիան այսօրվանից կթանկանա
Հայաստանում էլեկտրաէներգիայի միջին կշռված սակագինը 2022 թվականի փետրվարի 1-ից ավելանում է 4.7 դրամով. սոցիալապես անապահո...
Ինչու են արցախցիները փակել Կարմիր շուկայի ճանապարհը․ մանրամասներ՝ հենց Արցախից
Քիչ առաջ հայտնել էինք, որ Կարմիր շուկայի բնակիչներն ադրբեջանցիների համար փակել էին ճանապարհը։ Auroranews-ին Արցախի մարդո...