Բալահովիտում բախվել են ՊՆ շտապօգնության Գազելն ու Նիվան․ կան վիրավորներ
Այսօր՝ փետրվարի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Երևան-Աբովյան ավտոճանապարհի՝ Բալահովիտ գյուղի վարչական տարածքում՝ արագաչափի մոտ, բախվել են ՎԱԶ 2121 մակնիշի և ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ԳԱԶ 221717 մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։
Փրկարարները Նիվայից դուրս են բերել վիրավորին, ով օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» ԲԿ։ Մեկ հոգի էլ հիվանդանոց է տեղափոխվել օպերատիվորեն ժամանած ՀՀ ՊՆ բժշկական ավտոմեքենայով։
Նմանատիպ հոդվածներ
«Ափսոս, շուտ բռնեցիք, դեռ մի քանի հոգու էլ պիտի խփեի»․ Երևանում աղմկահարույց սպանություն կատարող տղամարդու խոսքերը
Երեկ՝ փետրվարի 1-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկն արձանագրել է ընտանիքի 5 անդամների կյանքը խլած ողբերգական ավտովթարի պահը
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է երեկ՝ փետրվարի 20–ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի սկզբնամասում...
Արտակարգ իրավիճակ. մեծ թվով ավտոմեքենաներ մնացել են մերկասառույց ճանապարհին
Այսօր՝ փետրվարի 4-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վայոց Ձորի մարզում: Առավոտյան գրեթե 3 ժամից ավելի Երևան-Մեղրի ավտոճան...
Ողբերգական դեպք Արարատում. տղամարդը բարձրությունից վայր է ընկել և մահացել
Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ավագ քննիչ Ա. Բաբայանի կողմից &n...