«Ես կին չունեմ». Արա Մարտիրոսյանն ասել է, թե ով է եղել վարորդն ու ինչու էր ինքը դեպքի վայրում
Այսօր մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Երեւանում երգիչ Արա Մարտիրոսյանի կինը վրաերթի է ենթարկել հետիոտնի:
Ավելի ուշ շրջանառվող լուրերին անդրադարձել է երգիչ Արա Մարտիրոսյանը` նշելով, որ լուրն իրականությանը չի համապատասխանում: Երգիչը նշել է, որ արդեն 4 տարի է՝ կին չունի: Իսկ ինչ վերաբերում է հետիոտնին վրաերթի ենթարկած կնոջը, Մարտիրոսյանը ավելացրել է, որ վարորդն իր ընկերն ու աշխատակիցն է:
Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր՝ փետրվարի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 33-ամյա Լիլիթ Գ-ն իր վարած Nissan Murano մակնիշի ավտոմեքենայով Հանրապետության 62/3 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն Էլիզա Ե-ին։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդը ճանաչված երգիչ Արա Մարտիրոսյանի կինն է եղել։
Լրատվականը գրել էր, որ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն, այնուհետև օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկներին և փրկարարներին վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Տեղում են նաև պարեկները:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի երգչի կինը Երևանում վրաերթի է ենթարկել հետիոտնի. վարորդը փախուստի չի դիմել
Այսօր՝ փետրվարի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 33-ամյա Լիլիթ Գ-ն ի...
Վարանդա-Շուշի ճանապարհի շինարար բանվորներին տեղափոխող ավտոբուսը վթարվել է. 18 վիրավոր կա
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Ադրբեջանում: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է 18 բանվոր, որոնցից 1...
«Ռազբորկա» Երևանում` քոլեջի 16-ամյա սաների միջև. երկու դանակահարված կա
Երեկ՝ փետրվարի 2-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդ...
Երևանում դատապարտյալը ցանկացել է ատամնաբուժարանի սանհանգույցից օգտվել, որտեղ հայտնաբերվել են թմրանյութեր և բջջայիններ
Երեկ` փետրվարի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 16։30-ի սահ...