«Ռազբորկա» Երևանում` քոլեջի 16-ամյա սաների միջև. երկու դանակահարված կա
Երեկ՝ փետրվարի 2-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի հետին մակերեսի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ 5 րոպե անց նույն ոստիկանություն ահազանգ է ստացվել, այս անգամ՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնցից, ովքեր հայտնել են, որ «աջ կրծքավանդակի հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Թիվ 1 համալսարանական հիվանդանոց մեկնած ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ՝ 18-ամյա Կ. Բաղոյանն է, իսկ մյուս օպերատիվ խումբը, մեկնելով «Իզմիրլյան» ԲԿ, պարզել է, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ՝ 17-ամյա Ա. Հակոյանն է։
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ոստիկանության ծառայողները պարզել են դեպքի հանգամանքները։ Ըստ տեղեկությունների՝ նույն օրը, ժամը 13։40-ի սահմաններում Թբիլիսյան խճուղու հասցեներից մեկի տարածքում անձնական հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել մի կողմից Ա. Հակոբյանի, Կ. Բաղոյանի, Կոտայքի մարզի բնակիչ՝ 16-ամյա Ա. Ռուստամյանի, Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 16-ամյա Վ. Վարդանյանի, Լոռու մարզի բնակիչ՝ 16-ամյա Գ. Գասպարյանի, մյուս կողմից՝ Երևանի բնակիչներ՝ 16-ամյա Կ. Սարգսյանի, 16-ամյա Ա. Գալստյանի, 16-ամյա Դ. Մուրադյանի միջև, որի ժամանակ վիճաբանությունը այնուհետև վերածվել է ծեծկռտուքի, և այդ ժամանակ Ա. Գալստյանը իր մոտ եղած դանակով հարվածել է Ա. Հակոբյանին և Կ. Ավեյանին։ Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։ Ոստիկանություն տեղափոխված բոլոր անձինք բաց են թողնվել։
Նմանատիպ հոդվածներ
«Ես կին չունեմ». Արա Մարտիրոսյանն ասել է, թե ով է եղել վարորդն ու ինչու էր ինքը դեպքի վայրում
Այսօր մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Երեւանում երգիչ Արա Մարտիրոսյանի կինը վրաերթի է ենթարկել հետիոտնի:Ավե...
Հայտնի երգչի կինը Երևանում վրաերթի է ենթարկել հետիոտնի. վարորդը փախուստի չի դիմել
Այսօր՝ փետրվարի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 33-ամյա Լիլիթ Գ-ն ի...
«Կոնդեցի կռիսի տղան» ռացիայով գաղտնի հետևել է Երևանում իրավապահների շարժին
Շաբաթ օրը՝ հունվարի 22–ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկներ...
Վարանդա-Շուշի ճանապարհի շինարար բանվորներին տեղափոխող ավտոբուսը վթարվել է. 18 վիրավոր կա
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Ադրբեջանում: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է 18 բանվոր, որոնցից 1...