Երևանում դատապարտյալը ցանկացել է ատամնաբուժարանի սանհանգույցից օգտվել, որտեղ հայտնաբերվել են թմրանյութեր և բջջայիններ
Երեկ` փետրվարի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 16։30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել Կոտայքի մարզի բնակիչ՝ 32-ամյա Ազատ Ս-ից, ով հայտնել է, որ ինքը դատապարտյալ Կարեն Շ-ին բուժօգնություն ցուցաբերելու համար ուղեկցել է Գարեգին Նժդեհ փողոցում գտնվող ատամնաբուժարաններից մեկը, ով ցանկացել է այնուհետև ատամնաբուժարանի սանհանգույցից օգտվել։
Ինչպես հայտնում է լրատվակլանը, մինչ օգտվելը, սանհանգույցը իրենց կողմից զննվել է, որտեղ էլ հայտնաբերվել է կասկածելի փաթեթ և բջջային հեռախոս։ Նշված վայրից հայտնաբերվել է 2 հատ «Այֆոն» տեսակի բջջային հեռախոս և 4 փաթեթ, որոնց մեջ եղել է 8.33 գր., 9.16գր., 6.14 գր. և 7.66 գր. «մարիխուանա» տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգված և 1.15 գր. «ափիոն» տեսակի թմրամիջոց:
Փաստի առթիվի ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է փորձաքննություն։ Ոստիկանները պարզում են նաև, թե ինչ հանգամանքներում է նշված կասկածելի իրերը հայտնվել ատամնաբուժարանի սանհանգույցում։
Նմանատիպ հոդվածներ
«Ես կին չունեմ». Արա Մարտիրոսյանն ասել է, թե ով է եղել վարորդն ու ինչու էր ինքը դեպքի վայրում
Այսօր մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Երեւանում երգիչ Արա Մարտիրոսյանի կինը վրաերթի է ենթարկել հետիոտնի:Ավե...
Հայտնի երգչի կինը Երևանում վրաերթի է ենթարկել հետիոտնի. վարորդը փախուստի չի դիմել
Այսօր՝ փետրվարի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 33-ամյա Լիլիթ Գ-ն ի...
«Կոնդեցի կռիսի տղան» ռացիայով գաղտնի հետևել է Երևանում իրավապահների շարժին
Շաբաթ օրը՝ հունվարի 22–ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկներ...
«Ռազբորկա» Երևանում` քոլեջի 16-ամյա սաների միջև. երկու դանակահարված կա
Երեկ՝ փետրվարի 2-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդ...