Բողոքի ակցիա՝ ընդդեմ Լուսինե Բադալյանի
| Ազգային ժողովի շենքի դիմաց բողոքի ակցիա է` ընդդեմ ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանի: Հավաքվածները պահանջում են, որպեսզի ԱԺ էթիկայի հանձնաժողովը քննի նրա վարքը. ֆեյսբուքյան գրառումը բավարար չէ: «Պահանջում ենք նաև, որպեսզի հաջորդ անգամ պատժվի այն անձը, ով կհանդգնի «Եռաբլուր»-ում նման պահվածք ցուցաբերել»,- ասաց պատերազմում զոհված Տիգրան Խանումյանի քույրը՝ Գոհար Խանումյանը: |






























