Հայտնի է մոլորակի ամենահյուրընկալ քաղաքի անունը
Booking.com պորտալը հրապարակել է 2022 թվականի մոլորակի ամենահյուրընկալ վայրերի ցանկը։ Վարկանիշային աղյուսակն առաջին անգամ գլխավորել է իտալական Մատերա քաղաքը։ Այս մասին ասվում է հարթակի մամուլի հաղորդագրությունում։
Մատերան հնագույն քարանձավային քաղաք է, որտեղ կան ժայռային բնակավայրեր, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
Ցուցակի երկրորդ տեղում Սլովակիայի Բլեդն է, երրորդը՝ Թայվանի Տայթունգը։ Լավագույն վայրերն են նաև հունական Նաֆպլիոնը, իսպանական Տոլեդոն, բրազիլական Մոնտի Վերդին, բելգիական Բրյուգեն, ինդոնեզական Նուսա Լեմբոնգանը, Պոնտա Դելգադան Ազորյան կղզիներում և վիետնամական Հոյ Անը:
Ըստ հարթակի` հյուրընկալ են նաև Տասմանիան Ավստրալիայում, ավստրիական Բուրգենլանդը, Սեյշելները, Նոր Զելանդիայի Քենթերբերին, Արգենտինայի Սանտա Կրուզը, Կոստա Ռիկայի Լիմոնը և իսպանական Լա Ռիոխան, Նոր Շոտլանդիան Կանադայում և Գորենսկի շրջանը Սլովենիայում:
Նմանատիպ հոդվածներ
Ուսհաստատությունը կարող է անցնել հեռավար ուսուցման՝ հիմք ընդունելով համաճարակային իրավիճակը․ ԿԳՄՍՆ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է՝ սոցիալական հարթակներում շրջանառվող...
«Գարեգին Նժդեհ» ֆիլմի ցուցադրության վերաբերյալ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ «Գարեգին Նժդեհ» գեղարվեստական ֆիլմի ցուցադրության շուրջ «արհ...
«Հարցեր, հարցեր․․․Եթե անձը չգիտի, որ ինքը վարակակիր է, ինչպե՞ս վարվել». Մնացական Բիչախչյան
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանի գրառումը. «Քրեական օրենսգրք...
Եղիսաբեթ Երկրորդը գործարկել է սեփական բիզնեսը
Կյանքի 96-րդ տարում Եղիսաբեթ Երկրորդը սոուսների արտադրության սեփական բիզնեսն է բացել։ Թվում է, որ Մեծ Բրիտանիայի թա...