«Գարեգին Նժդեհ» ֆիլմի ցուցադրության վերաբերյալ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ «Գարեգին Նժդեհ» գեղարվեստական ֆիլմի ցուցադրության շուրջ «արհեստական կրքեր բորբոքելու փորձերի» վերաբերյալ։
Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը կապի մեջ է ինչպես «Ռուսաստանի հայերի միության», այնպես էլ Ռուսաստանի Դաշնության տարածքում գործող այլ հայկական կազմակերպությունների, ինչպես նաև Ռուսաստանի իշխանությունների հետ։
Դեսպանությունն ուշադրությամբ հետևում է նաև մամուլի հրապարակումներին և իր խորին մտահոգությունն է հայտնում հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները զրպարտելու մեջ շահագրգռված որոշ շրջանակների կողմից Հայաստանի անկախության մարտիկ Գ.Նժդեհի հիշատակը պղծելու փորձերի առնչությամբ։
«Անընդունելի ենք համարում այս թեմայի շուրջ շահարկումները և հորդորում ենք զերծ մնալ սուտ և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տարածելուց»,-նշվում է հայտարարությունում։
Նշենք, որ տեղեկատվություն էր տարածվել, որ հունվարի 28-ին ադրբեջանական լոբբիի ջանքերով Մոսկվայում խափանվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 30-ամյակին նվիրված միջոցառումը, որում ներառված էր նաև Գարեգին Նժդեհի մասին ֆիլմը։
Նմանատիպ հոդվածներ
Ուսհաստատությունը կարող է անցնել հեռավար ուսուցման՝ հիմք ընդունելով համաճարակային իրավիճակը․ ԿԳՄՍՆ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է՝ սոցիալական հարթակներում շրջանառվող...
«Հարցեր, հարցեր․․․Եթե անձը չգիտի, որ ինքը վարակակիր է, ինչպե՞ս վարվել». Մնացական Բիչախչյան
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանի գրառումը. «Քրեական օրենսգրք...
Եղիսաբեթ Երկրորդը գործարկել է սեփական բիզնեսը
Կյանքի 96-րդ տարում Եղիսաբեթ Երկրորդը սոուսների արտադրության սեփական բիզնեսն է բացել։ Թվում է, որ Մեծ Բրիտանիայի թա...
«Մենք արդեն 30 տարի սովոր ենք այս վիճակին, կրակոցները գրեթե միշտ էլ լինում են». Չինարիի գյուղապետ
Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում այս պահին հանգիստ է, կրակոցներ չկան: Այս մասին ասել է Չինարի համայնքի ղեկավար...