ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կան շրջված, ճանապարհից դուրս թռած ավտոմեքենաներ․ 30-ից ավելի ավտոմեքենաների վթար
Auroranews-ը քիչ առաջ ահազանգ էր ստացել քաղաքացինեից, որոնք նշում էինք, որ Երևան-Սևան ավտոճանապարհին մի քանի մեքենաների մասնակցությամբ վթար է տեղի ունեցել։
Արդեն 3 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում մոտ 16 կիլոմետր ճանապարհահատվածն ամբողջովին պատված է մերկասառույցով, ինչի հետևանքով մոտ 30 ավտոմեքենաներ տարբեր հատվածներում վթարի են ենթարկվել: Կան գլխիվայր շրջված, ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս եկած ավտոմեքենաներ:
Դեպքի վայրում հավաքված վարորդները ասում են. «Քանի ժամ է, ճանապարհի մերկասառույցի պատճառով իրար հետևից վթարներ են տեղի ունենում: Ճանապարհը մշակված չէ, աղ ու ավազ լցված չի ու դրա պատասխանատուն ճանշինն է: Մեր ներկայությամբ «գաի» տեսուչները արդեն մի քանի անգամ զանգահարել են ճանշին, խոստացել են, որ կգան, բայց 3 ժամ է, չկան, ասես հօդս ցնդած լինեն: Բա հիմա ով է պատասխան տալու իրենց չարած աշխատանքի հետևանքով էսքան մարդկանց պատճառված վնասի համար»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն ժամանել են նաև մի քանի ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներ, ովքեր կատակով ասում էին. « Ճանշինի խերն ա, հիմա էսքան միլիոնների փոխհատուցում ոնց ենք տալու»: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ խցանումը հասնում է մի քանի կիլոմետրի և դրա պատճառը դարձյալ ճանապարհի մերկասառույցն է ու ճանշինի անգործությունը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊԲ-ն հաստատեց՝ ադրբեջանցիները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակել են
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից խախտել է հրադադարը Կարմիր շուկայի ուղղությամբ։ Այս մասին քիչ առաջ Aurora...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկները ֆիքսել են Արցախի պողոտայում բռնկված հրդեհը
Փետրվարի 2-ին, ժամը 11:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի 8 հասցեի մոտակայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գտել են երեխաների աչքի առաջ ջուրը նետված և անհետացած կնոջ դին
Հայտնաբերվել է Լենինգրադի մարզի Աստվածահայտնության փոսում խեղդված կնոջ դին։ 41-ամյա Աննա Ուսկովային փնտրում էին հո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեղադրանք է առաջադրվել «Ժիրո Շահումյանսկուն», «Կիլիկիացի Հարութիկին» ու «Պզեին». ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծա...