Արցախի ռուս խաղաղապահ զորամասն ունի նոր հրամանատար
Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորամասն ունի նոր հրամանատար։ Վերջինս Անդրեյ Վոլկովն է։ 2020 թվականի նոյեմբերից սկսած՝ նա ԼՂ ռուս խաղաղապահ զորամասի արդեն չորրորդ հրամանատարն է։ Վոլկովը նշանակվել է հունվարի 11-ին և անմիջապես իր նշանակումից հետո սկսել է պաշտոնական հանդիպումներ ունենալ հայկական և ադրբեջանական կողմերի հետ։
Անդրեյ Վոլկովը գեներալ մայոր է, ԼՂ-ում է 2020 թվականից, հանդիսացել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի տեղակալը, երբ վերջինս էր հանդիսանում խաղաղապահների հրամանատարը մինչև 2021 թվականի մայիսը։ Նախքան այս նշանակումը, հանդիսացել է Հարավային ռազմական օկրուգի ռադիացիոն, կենսաբանական եւ քիմիական պաշտպանության զորքերի հրամանատարը։ Ի դեպ, Վոլկովը նշանակման մասին լուրի հրապարակումից անմիջապես հետո՝ հունվարի 12-ին նախ մեկնել է Բաքու եւ հանդիպել Զաքիր Հասանովի հետ, ապա՝ Երեւան է ժամանել հունվարի 13-ին եւ հանդիպել ՀՀ Պնախարար Սուրեն Պապիկյանի հետ։
Գեներալ Վոլկովը ծնունդով ՌԴ Կոստրոմայի մարզից է։ Ուսանել է Կոստրոմայի բարձրագույն զինվորական ուսումնարանում, ծառայել Հյուսիս-Կովկասյան ռազմական օկուգում, ապա կամավոր որպես մեկնել է Աֆղանստան։ Աֆղանստանում ծառայության համար արժանացել է «Մարտական վաստակի համար» մեդալով և «Աստղի» շքանշանով։ Ուսանել է Ռադիացիոն, կենսաբանական և քիմիական պաշտպանության զորքերին կից գործող ռազմական ակադեմիայում, որից հետո էլ առաջարկվել է, որ ղեկավարի նույնանուն զորքերը Կովկասում։ Մասնակցել է Չեչենական պատերազմին, որի ընթացքում վիրավորվել է։ Գնդապետի զինվորական կոչում ստացել է վաղաժամ, ստանալով նաեւ Արիության շքանշան։ Մասնակցել է նաև Սիրիական ռազմարշավին, արժանացել «Մարտական վաստակի համար» պետական բարձր պարգեւի։
Նմանատիպ հոդվածներ
Հունվարի 11-ին թշնամու ԱԹՍ-ների կիրառման ժամանակ գործե՞լ է ՀՕՊ համակարգը․ ՊՆ-ից պատասխանում են
Օրեր առաջ Auroranews-ը մի քանի կարևոր հարցերով գրավոր հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ ...
Լարված իրավիճակ Գեղարքունիքի մարզում. Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի բնակիչները, որոնց թիվն անցնում է 2 հազարը, փակել են ճանապարհը
Այսօր՝ հունվարի 24-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ...
Բորիս Ավագյանը ռուսական բանտից հայտարարություն է տարածել
«Դեկտեմբերի կեսերին հայկական համացանցում հայտնվեցին կադրեր, թե ինչպես են Սանկտ Պետերբուրգում ձերբակալում Արցախի Հանրապետ...
Ո՞րն է, Վաղո՛, քո հայրենիք․ Աննա Գրիգորյանը՝ Վաղարշակ Հակոբյանին
«Անցյալից եք խոսում, խրամատներից եք խոսում, Դուք առաջնագիծ գնացե՞լ եք ընդհանրապես: Դուք ծառայե՞լ եք իսկապես: Չե՛ք ծառայե...