Այլևս ամեն ինչ ակնհայտ է․ Կարին Տոնոյանը հայտարարությամբ է հանդես եկել
Այլևս ամեն ինչ ակնհայտ է՝ պայմանավորված պատերազմում հատուկ պարտության տանելով սեփական բանակին, կոտրել հաղթանակած ազգի ինքնավստահությունն ու պարտության քողի տակ բանակը հատուկ կազմալուծելով, ստեղծել «հզոր» հարևանի հետ հաշտության գնալու անխուսափելիությունն ու ցանկալիություն: Այս մասին ֆեյսբուքում գրել է «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը և հավելել.
«Դե՝ իհարկե, մարդիկ որոնց կողքին ապրում են զավակի կորստի ցավից կուչ եկած ու ապրելու իմաստը կորցրած ծնողներ, պիտի սարսափեն այլևս պատերազմից և ուզեն, թե չուզեն ընտրեն «ամեն- ինչ անել, միայն պատերազմ չլինի» կարգախոսն ու կհամաձայնեն բոլոր նախապայմանների հետ, որ արդեն հարյուր տարի տենչում է թուրքը.... իսկ կենդանու ուղեղով ու ստամոքսով անհայտ ծագման արարածներն էլ կնկարագրեն Գյումրիում բուժվող թուրքերից, Ջերմուկում հանգստացող ադրբեջանցիներից ակնկալվող օգուտներն ու կհորդորեն մոռանալ անցյալը:
Երազախաբ մի եղեք. եթե անգամ կնքվեն հաշտության այդ պայմանագրերը, ապա դրանք մնալու են միայն ձեր սեղաններին, պատմական վերքերը բուժելու մի ձև կա ՝ արդարադատության հաղթանակ. մենք գուցե մի օր կներենք թուրքին(կրկնում եմ՝ կներենք, ոչ թե կհաշտվենք նրա արածների հետ), բայց միայն երբ նա կընդունի իր արածն ու մեղա կգա՝ իր նյութական և իրավական բոլոր պարտավորությունների կատարմամբ: Իսկ եթե դա չի լինելու, ուրեմն չի լինելու նաև ներում. այս պատերազմում զոհված հայրերի որդիները մեծանում են և մեծանում են հաջորդ պատերազմում հաղթելու տենչանքով: Դուք խոսում եք 100 տարվա հիշողության մասին ու մոռանում դեռ հիշողություն չդարձած ամենօրյա ցավի ու տառապանքի մասին.....
իսկ մեծագույն հաղթանակները ծնվում են տառապանքից, մի քիչ Նժդեհ կարդացեք»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հետազոտված ևս 7 նմուշում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամը
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, համագործակցելով Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկ...
Հակական բանակի 30-ամյակն է
Այսօր Հայաստանում տոնում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կամ Հայոց բանակի 30-ամյակը:30 արի առաջ անկախ Հայաստան...
ԱՀԱԶԱՆԳ․ Նորակոչիկին ստիպել են մաքրել զուգարանը, դաժան ծեծի ենթարկել
Սկանդալային դեպք Կապանի զորամասերից մեկում։ Irakanum.am-ին ահազանգած ժամկետային զինծառայող Վլե Ֆերոյանի հարազատները ահազ...
Մոսկվան նույնպե՞ս այն կարծիքին է, թե «Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է»․ Զախարովան պատասխանեց հարցին
Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, աջակցում է եռանախագահողների աշխատանքի շարունակմանը՝ նրանց մանդատի համաձա...