Մոսկվան նույնպե՞ս այն կարծիքին է, թե «Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է»․ Զախարովան պատասխանեց հարցին
Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, աջակցում է եռանախագահողների աշխատանքի շարունակմանը՝ նրանց մանդատի համաձայն: Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողին այն հարցին, թե ինչպե՞ս է Մոսկվան վերաբերվում Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը թույլ չի տալու Մինսկի խմբի համանախագահներին զբաղվել Ղարաբաղի հարցով, և արդյոք Մոսկվան նույնպես այն կարծիքին է, թե «Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է»:
«Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, աջակցում է տվյալ ձևաչափի աշխատանքի շարունակմանը՝ առաջին հերթին նրա մանդատի համաձայն և իհարկե, հաշվի առնելով տարածաշրջանային իրողությունները, որոնք ի հայտ եկան 2020 թվականի պատերազմից հետո: Մինսկի խմբի մեր գործընկերները՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան, ամբողջությամբ կիսում են մեր տվյալ դիրքորոշումը: Այդ դիրքորոշումը արտացոլվել է Մինսկի խմբի համանախագահող պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ նախորդ տարվա դեկտեմբերի 7-ի հայտարարության մեջ», - պատասխանեց Զախարովան՝ հիշեցնելով, որ այդ փաստաթղթում ամրագրվել է եռանախագահողների՝ Բաքվին և Երևանին ուղղված կոչը մոտ ժամանակներում հյուրընկալելու համանախագահներին տարածաշրջանում, ինչը թույլ կտա նրանց գնահատել իրադրությունը տեղում, հասնել շոշափելի առաջընթացի հումանիտար նախաձեռնություններում, որոնք քննարկվել են եռանախագահների հետ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումների ընթացքում:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հետազոտված ևս 7 նմուշում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամը
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, համագործակցելով Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկ...
Հակական բանակի 30-ամյակն է
Այսօր Հայաստանում տոնում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կամ Հայոց բանակի 30-ամյակը:30 արի առաջ անկախ Հայաստան...
Այլևս ամեն ինչ ակնհայտ է․ Կարին Տոնոյանը հայտարարությամբ է հանդես եկել
Այլևս ամեն ինչ ակնհայտ է՝ պայմանավորված պատերազմում հատուկ պարտության տանելով սեփական բանակին, կոտրել հաղթանակած ազգի ին...
Ինչների՞ս էր պետք Ղարաբաղը. ինչից են դժգոհում ադրբեջանցիները
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․«Սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերը բողոքում են իրենց երկրում սոցիալ-տնտեսական իրավիճա...