Հայաստանում հետազոտված ևս 7 նմուշում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամը
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, համագործակցելով Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Հայ-Ռուսական համալսարանի հետ, շարունակում է իրականացնել կորոնավիրուսային հիվանդությունով ՊՇՌ դրական արդյունքով պացիենտների նմուշների մոլեկուլյար-գենետիկ հետազոտություններ:
Նմուշները վերցվում են ընտրանքային՝ կրկնակի ՊՇՌ դրական արդյունքով պացիենտներից, կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներից, օդային սահմանով երկիր մուտք գործած դրական ՊՇՌ լաբորատոր հետազոտության պատասխան ունեցող անձանցից:
Շարունակաբար իրականացվող լաբորատոր հետազոտությունների արդյունքում՝ հետազոտված ևս 7 նմուշում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամը։
Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը` առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում շարունակել պահպանել հակահամաճարակային կանոնները և պատվաստվել, քանի որ պարբերաբար ի հայտ եկող նոր շտամների՝ մասնավորապես «Օմիկրոնի» համատեքստում, հատկապես կարևորվում են պատվաստումները՝ այդ թվում խթանիչ դեղաչափերով։
Նմանատիպ հոդվածներ
Ինչների՞ս էր պետք Ղարաբաղը. ինչից են դժգոհում ադրբեջանցիները
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերը բողոքում են իրենց երկրում սոցիալ-տնտեսական իրավիճ...
Լուսանկարներ․ Ո՞վ է եղել լուսանկարիչը․ ինչու է «Հայաստան» դաշինքի ֆոտոշարքը արժեցել 100 հազար դոլար
Ամռանը՝ խորհրդարանական ընտրություններից առաջ, «Հայաստան» դաշինքը հատկանշական ֆոտոշարք էր հրապարակել, որում քաղաքական ուժ...
Հակական բանակի 30-ամյակն է
Այսօր Հայաստանում տոնում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կամ Հայոց բանակի 30-ամյակը: 30 արի առաջ անկախ Հայաստա...
Բրիտանական ռազմաօդային ուժերը տեխնիկա և անձնակազմ են տեղափոխում Ուկրաինա. Wargonzo
Բրիտանական ռազմաօդային ուժերը տեխնիկա և անձնակազմ են տեղափոխում Ուկրաինա։ Տեղեկությունը հայտնում են Wargonzo-ն՝ հղում ան...