Lոռիում տղամարդը դանակով հարձակվել է կնոջ վրա, ապա փորձել խեղդամահ անել

 Երեկ՝ հունվարի 19-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորը իր վերադասին հայտնել է, որ բաժանմունքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Լոռու մարզի բնակիչ Անահիտ Ա-ի՝ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում գտնվող վագոն-տնակում իր ծանոթ՝ Կոտայքի մարզի բնակիչ Կամո Կ-ի հետ համատեղ ապրելու ընթացքում պարբերաբար վիճաբանել են միմյանց հետ։ 

 

Երեկ՝ հունվարի 19-ին, ժամը 11։30-ի սահմաններում նշված վագոն-տնակում Կամո Կ-ն հերթական անգամ, ըստ նախնական տեղեկությունների, անհիմն վիճաբանել է Անահիտ Ա-ի հետ, դանակով սպառնացել նրան, որ կսպանի, ապա սեղանի վրայից հափշտակել է Անահիտ Ա-ին պատկանող SAMSUNG G6 մոդելի բջջային հեռախոսը, ապա դանակով դարձյալ սպառնացել ու դիմել է փախուստի, մինչ այդ, սակայն, Անահիտ Ա-ն վախից փախել է վագոն-տնակից՝ ասելով, որ նա վերադարձնի հեռախոսը ու հեռանա իր տնակից ու տարածքից, հակառակ դեպքում ինքը կգնա ոստիկանություն։ Դրանից հետո Կամո Կ-ն հետապնդել և փողոցում բռնել է նրան, ապա սեղմելով կոկորդից՝ պատճառել է ֆիզիկական ցավ։ Այնուամենայնիվ, Անահիտ Ա-ն հաջողվել է ազատվել նրա ձեռքերից և դիմել փախուստի։  

 

Փաստի առթիվ Հայաստան քննչական կոմիտեի Լոռու մարզայն քննչակմն վարչության Թումանյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալ Կամո Կ-ին և գողացված բջջային հեռախոսը հայտնաբերելու ուղղությամբ։  

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Քաղաքականություն

Պատահարներ