Նոր միջուկային գործարք ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբյայի միջև. WSJ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Սաուդյան Արաբիայի հետ քաղաքացիական միջուկային ծրագրի զարգացման վերաբերյալ համաձայնագրին, որը կարող է Էր Ռիադին հնարավորություն տալ հարստացնել ուրանը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։ Ավելի ուշ տեղեկությունը հաստատել է նաև Associated Press-ը։
WSJ-ի տվյալներով՝ համաձայնագիրը նախատեսված է 30 տարվա համար և գնահատվում է տասնյակ միլիարդավոր դոլարներով։ Այն ամերիկյան ընկերություններին կտա առանցքային դեր Սաուդյան Արաբիայի միջուկային ենթակառուցվածքների զարգացման գործում՝ սահմանափակելով այլ երկրների մասնակցությունը։
AP-ի փոխանցմամբ՝ փաստաթուղթը նախատեսում է ամերիկա-սաուդյան համատեղ հետազոտություն, որի արդյունքներով թագավորության տարածքում կարող է կառուցվել ուրանի հարստացման գործարան։
Միևնույն ժամանակ, համաձայնագիրը չի ներառի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Լրացուցիչ արձանագրությունը, որը թույլ է տալիս գործակալությանը լայնածավալ ստուգումներ իրականացնել նաև չհայտարարված օբյեկտներում։ Փոխարենը վերահսկողության հարցը նախատեսվում է կարգավորել Վաշինգտոնի և Էր Ռիադի միջև առանձին երկկողմ համաձայնագրով։
Պաշտոնական հայտարարությունը սպասվում է հուլիսի 22-ին։ Այնուհետև փաստաթուղթը կներկայացվի ԱՄՆ Կոնգրեսին, որը տեսականորեն կարող է արգելափակել գործարքը, եթե դրա դեմ ձևավորվի երկկուսակցական մեծամասնություն։
Գործարքը պատրաստվում է այն պայմաններում, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը շարունակում են ռազմական գործողությունները Իրանի դեմ։ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ դրանց նպատակներից մեկը Թեհրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը կանխելն է։ Մինչդեռ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բեն Սալմանը նախկինում հայտարարել էր, որ եթե Իրանը ստեղծի միջուկային զենք, իր երկիրը նույնպես կձգտի ունենալ այն։
Փորձագետների գնահատականները տարբեր են. մի մասը զգուշացնում է, որ ՄԱԳԱՏԷ-ի խիստ վերահսկողության բացակայությունը կարող է մեծացնել միջուկային տեխնոլոգիաների տարածման ռիսկը, իսկ մյուսները կարծում են, որ երկկողմ վերահսկողության մեխանիզմը կարող է բավարար լինել, եթե այն ապահովի անհրաժեշտ երաշխիքներ։
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողո...
Ումերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը կազատվի զբաղեցրած պաշտոնից, իս...
Մեր նախընտրական խոստումը կատարում ենք այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ կուսակցությունը մեկնարկում է բնակարանայի...
Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում․ Գագիկ Ծառուկյանի ուղերձը ՔԿՀ-ից
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից ուղերձ է հղել։ «Մարդը, երբ կյանքի ինչ-որ մի պահի ազատ ժամանակ շատ է...