«Անորակ հրթիռների» մասին դատական գործը կքննվի դռնփակ, սակայն ամբաստանյալները դեմ են դրան
Դատավոր Մանվել Շահվերդյանը որոշել է «անորակ հրթիռների» մասին դատական գործը քննել դռնփակ, սակայն ամբաստանյալները դեմ են դրան։ Այդ մասին հայտնեց ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։
Նա նշեց, որ դատախազությունն է պահանջել նիստը դռնփակ անցկացնել, սակայն բոլոր ամբաստանյալներն ու նրանց փաստաբանները դեմ են եղել դրան։ Ավելին` միջնորդել են կիսափակ ռեժիմով քննել գործը, սակայն դատարանը որոշել է մերժել միջնորդությունները և դատարանի դահլիճ չթողնել լրագրողներին ու հանրության ներկայացուցիչներին։ Փաստաբանը նկատեց, որ և՛ նախաքննական մարմինները, և՛ դատախազությունը, նաև որոշ պաշտոնյաններ հրապարակել են գործի մանրամասները, և այս իրավիճակում ավելորդ է խոսել գաղտնիության մասին։
Բայց այդ, փաստաբանները ենթադրում են, որ գործի մակագրումն իրականացվել է ոչ էլեկտրոնային տարբերակով։ Ըստ Սարգսյանի` գործը Շահվերդյանին է մակագրվել ընթացակարգի խախտմամբ, ոչ այբբենական հերթականությամբ, ինչպես նախատեսում է կարգը։
«Եթե մակագրումը իսկապես ձեռքով է կատարվել ու կարգի խախտմամբ, ապա միջնորդելու ենք, որ դատավորը ինքնաբացարկ ներկայացնի», – ասաց նա։
Հիշեցնենք` սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Նմանատիպ հոդվածներ
Նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել
ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Վերջին օրերին տարբեր անհատների, քաղ...
Քարտեզի վրա միայն Հայաստանն ու Արցախը չեն. Միրզոյան
Այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` խոսելով Արցախի խնդրի կարգավոր...
Վարդևանյանը համաներման կոչ է անում
2021-ին ՀՀ քննչական կոմիտեի կողմից շրջանառության մեջ դրված «Համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագծին առ այսօր ոչ մ...
«Վլադիմիր Պուտինը միանշանակ կհրաժարվի մեկնել Անկարա». միջազգայնագետ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը Sputnik Արմենիայի ե...