Պատահարներ
Իրանի քաղաքացին բեռնատարով կողաշրջվել է
WRed
Հունվարի 7-ին ժամը 09։00-ի սահմաններում Իրանի քաղաքացի 37-ամյա Ս․ Մօհամմադռեզանը իր վարած Volvo մակնիշի կցորդիչով բեռնատարով Վերին Խոտանան բնակավայրի տարածքում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի ձախակողմյան հատվածում։
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Կոստանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 7-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեռլինում Իրանի վերջին շահի որդու վրա ներկ են լցրել
Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում` ավտոբուսի մասնկցությամբ. մանրամասներ
Հրազդան գետում մարմին է հայտնաբերվել
Մանրամասներ. Ինչպես է 46 քաղաքացի դուրս բերվել ստորգետնյա հորանից
5.0