13-ամյա վարորդը տեղում մահացել է․ ավտովթար Արագածոտնի մարզում
Այսօր՝ հունվարի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 13-ամյա Արամայիս Թ-ն իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով Արտաշավան-Օհանավան միջհամայնքային ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել փայտե էլեկտրասյանը և մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեդում մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրաանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Հ. Հովհաննիսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, ում հանձարարականով էլ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Նմանատիպ հոդվածներ
Պահանջել են դուրս բերել զորքերը Ղազախստանից՝ հայտնելով պայթյունի վտանգի մասին
Անհայտ անձինք հայտարարել են Մոսկվայում Հայաստանի և Բելառուսի դեսպանություններում պայթյունի վտանգի մասին՝ պահանջելով դուր...
Հարձակվել են պարեկների վրա. արտակարգ դեպք` Երևանում
Երեկ՝ հունվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության պարեկներ Սուրեն Փաշայ...
Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի
Այսօր՝ հունվարի 8-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40–ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 4-ր...
Բնակիչները օգնում են ոստիկաններին պաշտպանել պետական կարևոր կառույցները. Ղազախստան
Նուր-Սուլթանի բնակիչները համախմբվում են ժողովրդական պահակախմբի մեջ՝ օգնելու ոստիկաններին հասարակական կարգի և պետական կ...