
Ավտովթար՝ Երևանում․ Opel-ը կողաշրջվել է

Այսօր՝ հունվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։15-ի սահմաններում Բարգրատունյաց և Չեխով փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Հայկ Մարկոսյանի վարած Hyundai Sonata-ն մակնիշի և Երևանի բնակիչ՝ 38-ամյա Էդգար Անտոնյանի վարած Opel Combo մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը կողաշրջվել է։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Opel-ի վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։
Քանի որ կողաշրջման արդյունքում Opel-ը մասամբ փակել էր երթևեկելի գոտին, տեղում ծառայություն կատարող պարեկներ Արմեն Մուրադյանն ու Արթուր Հակոբյանը կարողացել են ճիշտ կարգավորել երթևեկությունը, ինչի շնորհիվ էլ խցանում տեղի չի ունեցել։
Փաստի առթիվ Պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում։