Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երիտասարդը ատրճանակը ձեռքին մտել էր ինտերնետ ակումբ, սպառնացել ու դրամարկղից գումար հափշտակել

 Նոր Նորքի ոստիկանները բացահայտեցին Գայի պողոտայում կատարված ավազակային հարձակումըՈստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեկտեմբերի 30-ի գիշերը օպերատիվ կառավարման կենտրոնից…

 Նոր Նորքի ոստիկանները բացահայտեցին Գայի պողոտայում կատարված ավազակային հարձակումը

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեկտեմբերի 30-ի գիշերը օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ մի քաղաքացի ահազանգել է 1-02 և հայտնել, որ Գայի պողոտայի ինտերնետ ակումբում գողություն է կատարվել։

 

Սակայն ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբն այլ բան պարզեց։ Ժամը 4.30-ի սահմաններում ինչ-որ մեկը, ատրճանակը ձեռքին, մտել էր ինտերնետ ակումբ, սպառնացել ու դրամարկղից փող էր հափշտակել:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու նպատակով, համագործակցեցին՝ համատեղ ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումներ։ Համալիր ու բազմակողմանի միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ ավազակային հարձակումը հնարավոր է կատարած լինի մայրաքաղաքի Շոպրոնի փողոցի 28-ամյա մի բնակիչ։

 

Նա նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին, ապա ներկայացվեց տարածքային քննչական մարմնին՝ հարցաքննության։

Նա տվել է խոստովանական ցուցմունք, ձերբակալվել, ապա կալանավորվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ` ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Ավազակության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Նմանատիպ հոդվածներ

ԱՀԱԶԱՆԳ. «Մինչև չպատվաստվեք, դեղերը չեք ստանա». պոլիկլինիկան դիաբետիկներին չի տալիս անվճար դեղորայքը, եթե պատվաստման սերտիֆիկատ չեն ներկայացնում

 Աշտարակ քաղաքի պոլիկլինիկայի բուժաշխատողները անցած շաբաթվանից  հաշմանդամություն ունեցող կամ պարզապես կանոնավո...

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Չեպե ա, որ ամբողջ կյանքում չես կարա մաքրես». գերությունից վերադարձած Խաչիկը իր ապրուստի, խնդիրների ու գերության մասին

39-ամյա Խաչիկ Հակոբյանը ադրբեջանական գերությունից վերադառնալուց 1 տարի անց դեռ առողջական խնդիրներ ունի, չի կարողանում հի...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250