ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ էր երգում անհայտ անձը հրապարակում. իրանագետը պարզաբանում է

 Համացանցում և մամուլում տարածվում է մի տեսանյութ, որում մի խումբ օտարազգի զբոսաշրջիկներ Հանրապետության հրապարակում շրջում են, երբ  նրանցից մեկը սկսում է օտարալեզու երգ երգել: Երգը լսելիս թվում է, թե տվյալ անձն իր երգում Ալիև է ասում: Սոցցանցերում և մամուլում տարածվում է, թե այդ տղան մեր Հանրապետության սրտում փառաբանում է Ալիևին:

 

Auroranews.am-ը կապ հաստատեց իրանագետ Գարիկ Միսակյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ երգը իրանական  ծագում ունի: Երգը մի աղջկա մասին է, որի անունը Ալիե է: Այն չի պարունակում որևէ քաղաքական ենթատեքստ: Երգում Ալիևի անունը չի շոշափվում:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ