Չպատվաստված քաղաքացիների համար կորոնավիրուսային վարակի բուժման արժեքը որքա՞ն է կազմելու
Քովիդի ախտանշաններ ունենալու դեպքում քաղաքացին անվճար կարող է թեստավորվել իր պոլիկլինիկայում, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Ինչ վերաբերում է հունվարից հետո կորոնավիրուսի դեմ չպատվաստված քաղաքացիների՝ վճարովի բուժման մասին խոսակցություններին, նախարարն ասաց.
«Հիմա մենք հաշվարկներ ենք իրականացնում` հասկանալու, թե կորոնավիրուսային վարակի բուժման արժեքը որքան է կազմելու։ Պետությունը բոլոր միջոցները ներդրել է, որպեսզի քաղաքացիների համար ապահովի նաև բուժման հնարավորությունները։ Բայց հանրային իմունիտետի ձևավորման արդյունքում պետք է հասկանանք, որ այն քաղաքացիները, որոնք չեն ուզում շատ արդյունավետ և հարյուր անգամներով նվազ ծախսատար պայմաններում պաշտպանել իրենց առողջությունը, նրանց համար պետք է դիտարկենք այդ ծառայությունը վճարովի դարձնելու հարցը»:
Նմանատիպ հոդվածներ
Ովքեր են վերադառնում գերությունից․ հայտնի են զինծառայողների անունները
Հայտնի են Հունգարիայի կառավարության միջնորդությամբ հայրենիք վերադարձած 5 հայ ռազմագերիների անունները: ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնո...
ՀՐԱՏԱՊ․ Արցախցին մոլորվել և հայտնվել է Ադրբեջանի օկուպացրած հատվածում
Այսօր՝ առավոտյան ժամը 07։30-ի սահմաններում ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Ասկերանի շրջանի Այգեստան հ...
Փաշինյանին հարց ուղղած վիդեոբլոգերը կդատապարտվի 9 տարվա ազատազրկման
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում այսօր շարունակվել է ադրբեջանցի վիդեոբլոգեր Աթա Աբդուլաեւի դատավարությունը։ Հի...
Արցախում բնակվող հայերը վաղ թե ուշ պետք է որոշեն իրենց ճակատագիրը․ Ադրբեջանի վարչապետ
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանն իր վերահսկողության տակ է առել ոչ միա...