
Փաշինյանին հարց ուղղած վիդեոբլոգերը կդատապարտվի 9 տարվա ազատազրկման

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում այսօր շարունակվել է ադրբեջանցի վիդեոբլոգեր Աթա Աբդուլաեւի դատավարությունը։ Հիշեցնենք, որ սա այն վիդեոբլոգերն էր, ով Միլանի Քառասնից մանկանց հայկական եկեղեցում սադրիչ հարցեր էր տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ադբուլաեւին, սակայն դատում են ոչ այն բանի համար, որ նա հարցեր է ուղղել Նիկոլ Փաշինյանին, փոխանցում է hraparak.-ը։
Ըստ ադրբեջանական մամուլում առկա հրապարակումների, Աթա Աբդուլաեւին մեղադրում են խարդախության եւ շորթման մեջ։ Այսօրվա նիստում հայտարարվեց, որ դատաքննությունն ավարտված է համարում եւ դատախազը պահանջեց Աբդուլաեւին դատապարտել 9 տարվա բանտարկության։ Աբդուլաեւի փաստաբանը հայտարարեց, որ պաշտպանական ճառի պատրաստ չէ։ Հաջորդ դատական նիստը կկայանա դեկտեմբերի 28-ին։
Աբդուլաեւին, ի դեպ, մեղադրում են խարդախության եւ շորթման մեջ․ մասնավորապես նա կապ է հաստատել տարբեր անձանց հետ եւ պահանջել, որ իրեն փոխանցեն խոշոր գումարներ, սպառնալով, որ հակառակ պարագայում նրանց մասին վարկաբեկիչ ինֆորմացիա կհանրայնացնի։